Հաբեթ
From Wikipedia, the free encyclopedia
Հաբեթ (դաս. ուղղագրությամբ՝ Յաբեթ) (եբրայերեն՝ יֶפֶת Yép̄eṯ, in pausa יָפֶת Yā́p̄eṯ; հուն․՝ Ἰάφεθ Iápheth; լատին․՝ Iafeth, Iapheth, Iaphethus, Iapetus), ըստ Աստվածաշնչի՝ Նոյի կրտսեր որդին։ Հաբեթի որդիներ Գամերը, Մագովգը, Մադայը, Հավանը, Թոբելը, Մոսոքը և Թիրասը համարվում են հնդեվրոպական մի շարք ժողովուրդների ազգահայրերը։ Արաբական ավանդազրույցը Հաբեթին վերագրում է 11 որդի, որոնք դարձել են 11 ասիական ժողովրդի ազգահայրը։ Միջնադարյան և վաղ նորդարյան հեղինակները Հաբեթին համարում են եվրոպական ժողովուրդների նախահայրը[3][4][5]։ Հայկական ավանդությունը նրա ավագ որդի Գամերի կրտսեր որդուն՝ Թորգոմին, համարում է Հայոց անվանադիր նախնի Հայկի հայրը։ Այդ պատճառով հայ մեկնիչները Հաբեթի անունով հայերին անվանում են «Յաբեթեան տոհմ»։ Հեթանոսական աղբյուրներում հայտնի է Հաբետոսթե անունով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաբեթ (այլ կիրառումներ)
Հաբեթ | |
---|---|
Ծնողներ | հայր՝ Նոյ[1] |
Երեխաներ | Գամեր[2], Magog?[2], Madai?[2], Javan?[2], Tubal?[2], Meshech?[2] և Tiras?[2] |
Japheth Վիքիպահեստում |
Ծննդոց գրքի 10-րդ գլխում բերված է Ազգերի աղյուսակը, որտեղ արտացոլված է, թե ջրհեղեղից հետո աշխարհն ինչպես է բնակեցվել Նոյի հետնորդների կողմից՝ սկսած Հաբեթի հետնորդներից.
Հաբեթ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Գամեր | Մագոգ | Մադայ | Հավան | Թոբել | Մոսոք | Թիրաս | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ասքանազ | Ռիֆաթ | Թորգոմ | Եղիսե | Տարսիս | Kittim | Դոդանիմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||