Կուր
գետ Հարավային Կովկասում / From Wikipedia, the free encyclopedia
Կուր գետ (Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրքերեն՝ Kura, վրաց.՝ მტკვარი - Մտկվարի, ադրբ.՝ Kür), գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։ Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում է Արաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1113[1] կմ է։ Կուր անվան ստուգաբանությունը Սալմաստի հայերեն բարբառի տարբերակում «կուռ»՝«ջրի ավազան» է նշանակում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կուր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կուր, Բնութագիր ...
Կուր | |
---|---|
Կուրը Վրաստանում | |
Բնութագիր | |
Երկարություն | 1113 |
Ավազանի մակերես | 188 000 կմ² |
Ջրի ծախս | ≈575 |
Ջրահոսք | |
Ակունք | Հայկական լեռնաշխարհ |
Ակունքի տեղակայում | Թուրքիա |
Գետաբերան | Կասպից ծով |
Գետաբերանի տեղակայում | Կասպից ծով |
Կոորդինատներ | 40°50′01″ հս․. լ. 42°49′12″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Մեծ Լիախվի, Քսանի, Արագվի, Ալազան, Կամբեճ, Թյուրյանչայ, Խրամ, Աղստև, Շամխոր, Արաքս, Վերե, Կողբ, Վարագաջուր, Գարգար, Գոռաթիս Ծղալի, Փոցխով, Թարթառ, Խաչեն, Լեխուրա, Կարկառ, Ալգետի, Գիրդիմանչայ, Պոդկուրոկ, Քյուրեքչայ, Քյուրակ, Ձեգամ և Ջագիր |
Երկիր | Թուրքիա Վրաստան Ադրբեջան |
Երկրամաս | Արդահանի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Շիդա Քարթլիի մարզ, Մցխեթ-Մթիանեթ, Թբիլիսի և Քվեմո Քարթլիի մարզ |
Ջրահավաք | Կասպից ծովի ավազան |
Փակել