Կույս Մարիամի նշանադրությունը (Ռաֆայել)
Ռաֆայել Սանտիի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Կույս Մարիամի նշանադրությունը» (իտալ.՝ Lo sposalizio della Vergine) 1504 թվականի Ռաֆայել Սանտիի վրձնած նկարը, որը գտնվում է Միլանի Բրերա պատկերասրահում։ Նկարը (ստորագրված և թվագրված՝ RAPHAEL URBINAS MDIIII) ձեռք է բերվել Ալբիցինի (Albizzini) ընտանիքի կողմից՝ Ումբրիայի Չիտա դի Կաստելո (Città di Castello) քաղաքի Սուրբ Ֆրանցիսկ եկեղեցու Սուրբ Հովսեփ մատուռի համար։ 1798 թվականին նկարը հայտնվել է Նապոլեոնի գեներալ Լեկիի (Lechi) ձեռքում, որն այն վաճառել է միլանցի արվեստի գործերի վաճառքով զբաղվող Սանացարիին (Sannazzari): 1804 թվականին վերջինս նկարը կտակել է Միլանի կենտրոնական հոսպիտալին։ Սակայն 1806 թվականին այն ձեռք է բերել Էժեն Բոգարնեն՝ գեղեցիկ արվեստների ակադեմիա համար։
Կույս Մարիամի նշանադրությունը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1504[1] |
բարձրություն | 175 սանտիմետր[1] |
լայնություն | 118 սանտիմետր[1] |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Բրերա պատկերասրահ |
հավաքածու | Բրերա պատկերասրահ |
ներշնչված է | Marriage of the Virgin?[2] |
հիմնական թեմա | marriage of the Virgin? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/raphael/1early/10spozal.html, https://www.wga.hu/html/r/raphael/1early/11spozal.html, https://www.wga.hu/html/r/raphael/1early/12spozal.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Marriage of the Virgin (Raphael) Վիքիպահեստում |
Նկարը պատկանում է նկարչի վաղ ստեղծագործական շրջանի գործերին, երբ նա կապված էր Պիետրո Պերուջինոյի արվեստանոցի հետ։ Վերջինիս աշխատանքները, մասնավորապես, նրա՝ 1481-1482 թվականների Վատիկանի Սիքստինյան կապելլայի՝ «Բանալիների հանձնումը սուրբ Պետրոսին» և Կան քաղաքի գեղեցիկ արվեստների թանգարանի՝ 1500-1504 թվականներին վրձնած «Կույս Մարիամի նշանադրությունը» որմնանկարներն, անկասկած, էական ազդեցություն են ունեցել Ռաֆայելի նկարների պատկերագրության և ընդհանուր հորինվածքային լուծումների վրա։