Կոնստանտին Ռոկոսովսկի
From Wikipedia, the free encyclopedia
Ռոկոսովսկի, Կոնստանտին Կոնստանտինովիչ (դեկտեմբերի 9 (21), 1896[1], Վելիկիե Լուկի, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 3, 1968(1968-08-03)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), սովետական զորավար, Խորհրդային Միության մարշալ (1944), Սովետական Միության կրկնակի հերոս (29․7․1944, 1․6․1945)։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (1914—1918 թվականներ)։ Կարմիր բանակում ծառայել է Կոստանտին Կոստանտինովիչ Ռոկոսովսկին 1917 թվականից։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին (1918—1920 թվականներ)։ Ավարտել է հրամկազմի կատարելագործման հեծելազորային դասընթացները (1925) և Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները (1929)։ Հայրենական մեծ պատերազմի (1941—45 թվականներ) ժամանակ եղել է կորպուսի, բանակի, ռազմաճակատի (Բրյանսկի, Դոնի, Կենտրոնական, 1-ին և 2-րդ Բելառուսական) հրամանատար։ 1945 թվականի հունիսի 24-ին գլխավորել է Հաղթանակի շքերթը Մոսկվայում։ 1945—1949 թվականներին Հյուսիսային զորախմբերի գլխավոր հրամանատարն էր։ ԼԺՀ կառավարության խնդրանքով և սովետական կառավարության թույլտվությամբ 1949 թվականի հոկտեմբերին Ռոկոսովսկին մեկնել է Լեհաստան։ Նշանակվել է Լեհական Ժողովրդական Հանրապետության ազգային պաշտպանության մինիստր և Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ Ստացել է Լեհաստանի մարշալի կոչում։ Ընտրվել է Լեհական Միացյալ Բանվորական կուսակցության ԿԿ Քաղբյուրոյի անդամ և Սեյմի դեպուտատ։ 1956 թվականին վերադարձել է ՍՍՀՄ։ Եղել է ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի տեղակալ (1956—1957 թվականներ), Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատար (1957—1958 թվականներ), ՄՍՀՄ պաշտպանության մինիստրի տեղակալ և գլխավոր տեսուչ (1958—1962 թվականներ), ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ (1962 թվականից)։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու (1956—1968 թվականներ), երկրորդ և հինգերորդից յոթերորդ գումարումների ՍՍՀՄ գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության, «Հաղթանակի», Կարմիր դրոշի 6, Սուվորովի I և Կուտուզովի I աստիճանի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով և մեդալներով։ Թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։
Կոնստանտին Ռոկոսովսկի լեհ.՝ Konstanty Rokossowski | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9 (21), 1896[1] |
Ծննդավայր | Վելիկիե Լուկի, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 3, 1968(1968-08-03)[2][3][4][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Ազգություն | լեհեր |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | սպա |
Ծնողներ | մայր՝ Antonina Ivanovna Ovsjannikovová? |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատար և Member of the Sejm of the Polish People's Republic? |
Կուսակցություն | ԽՄԿԿ և Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե |
Ստորագրություն | |
Konstantin Rokossovsky Վիքիպահեստում |