Կոմբատանտներ
From Wikipedia, the free encyclopedia
Կոմբատանտներ (ֆր.՝ Combatant, ռազմիկ, զինվոր), միջազգային իրավունքում անձինք, ովքեր ուղղակի մասնակցություն ունեն զինված ընդհարման ռազմական գործողություններին։ Կոմբատանտ են նաև ժողովրդական աշխարհազորի, կամավորական ջոկատների, դիմադրության շարժումների մասնակիցները, թշնամու դեմ տարերայնորեն մարտի ելած բնակչությունը, ինչպես նաև քաղաքացիական և ազգային-ազատագրական պատերազմների մասնակիցները, եթե ունեն հրամանատարներ և ենթարկվում են պատերազմի օրենքներին[1]։
Եթե կոմբատանտը հետևում է Պատերազմի իրավունքին, ապա նա համարվում է արտոնյալ կոմբատանտ և գերեվարվելու դեպքում Ժնևի երրորդ կոնվենցիայի ներքո ստանում է ռազմագերու կարգավիճակ։ Ոչ արտոնյալ կոմբատանտն այն անձն է (օրինակ՝ վարձկանը), ով ուղղակի մասնակցություն ունի ռազմական գործողություններին, սակայն գերեվարվելու դեպքում չի ստանում ռազմագերու կարգավիճակ։