Կյուդնոս
From Wikipedia, the free encyclopedia
Կյունդոս, Տարսոն, Տարսուս, Հայկական Կիլիկիայի նշանավոր գետերից։ Սկիզբ է առնում Բուլղար և Կուկլակա լեռներից, հոսում խորունկ ձորերով, Լամբրոնի մոտով մտնում Ժեռակռա կիրճը, ապա ընթանալով դեպի հվ., անցնում Տարսոն քաղաքի միջով և քաղաքից 5 կմ հվ. թափվում Միջերկրական ծովը։ Կյունդոսը եղել է Կիլիկյան Հայաստանի սրբազան գետը, ինչպես Արածանին ու Երասխը Մեծ Հայքում։ Կյունդոսի ափերին գտնվել են հայկական բազմաթիվ բերդեր ու մշակութային կենտրոններ։ Հին և միջին դարերում գետաբերանին գտնվում էր Հռեգմա նավահանգիստը։ Այս գետի վրա հանդիպել են Կլեոպատրա թագուհին ու Մարկոս Անտոնիոսը և ունեցել սիրային ժամադրություն։
Արագ փաստեր Կյուդնոս, Բնութագիր ...
Կյուդնոս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 124 կմ |
Ավազանի մակերես | 1592 կմ² |
Ջրի ծախս | 42 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Օջախփիր |
Գետաբերանի տեղակայում | Միջերկրական ծով |
Կոորդինատներ | 36°47′00″ հս․. լ. 34°51′07″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Մերսինի մարզ[1] |
Փակել