Կյանքի միջին տևողություն
From Wikipedia, the free encyclopedia
Կյանքի միջին տևողություն, կարևոր ցուցանիշ, որն արտահայտում է բնակչության կյանքի տևողությունը՝ ըստ մահացության տվյալների։ ԱՀԿ-ն հայտնել է, որ կյանքի տևողությունը ամբողջ աշխարհում ավելացել է։ Ըստ գլոբալ միջին հաշվարկների՝ 2012 թվականին ծնված իգական սեռի կյանքի ակնկալվող մահվան տարիքը կազմում է 73 տարեկանը, իսկ արական սեռինը՝ 68։ Սա 6 տարով ավելի է, քան 1990 թվականին ծնված երեխաների կյանքի միջին տևողությունը։
Համաձայն ԱՀԿ-ի ամենամյա վիճակագրական հաշվետվության՝ ավելի մեծ առաջընթացի հասել են քիչ եկամուտներ ունեցող երկրները (միջինը 9 տարի)։ 1990-2012 ժամանակահատվածում կյանքի տևողության աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հետևյալ 6 երկրներում. Լիբերիա 20 տարով (42-ից 62 տարեկան), Եթովպիա (45-ից 64 տարեկան), Մալդիվյան կղզիներ (58-ից 77տարեկան), Կամբոջա (54-ից 72 տարեկան), Թիմոր-Լեստե (50-ից 66 տարեկան), Ռուանդա (48-ից 65 տարեկան)։
Ընդ որում, 2012 թվականին ծնված տղաների ակնկալվող կյանքի տևողությունը որևէ մեծ եկամուտներ ունեցող երկրում կազմում է մոտ 76 տարի, 16 տարով ավելի, քան քիչ եկամուտներ ունեցող երկրներում ծնված տղաներինը (60 տարի)։ Աղջիկների համար այս տարբերությունը ավելի մեծ է. բարձր եկամուտ ունեցող երկրներում 82, իսկ քիչ եկամուտ ունեցողներում՝ 63 տարի, ինչը կազմում է 19 տարի։
Կանանց կյանքի տևողությունը՝ անկախ իրենց բնակության վայրից, սովորաբար ավելի է, քան տղամարդկանցը։ Մեծ եկամուտներ ունեցող երկրներում կանանց և տղամարդկանց կյանքի տևողության միջև տարբերությունը ավելի մեծ է. կանայք սովորաբար 6 տարի ավել են ապրում։ Եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներում այս տարբերությունը կազմում է 3 տարի։
Կանանց կյանքի ամենաերկար տևողությունն արձանագրվել է Ճապոնիայում, որին հաջորդում են Իսպանիան, Շվեյցարիան և Սինգապուրը։ Ցուցակը գլխավորող 10 երկրներում կանանց կյաքի տևողությունը կազմել է 84 տարի և ավելի։ 9 երկրներում տղամարդկանց կյանքի տևողությունը կազմում է 80 տարի և ավելի, և այս ցուցակը գլխավորում են Իսլանդիան, Շվեյցարիան և Ավստրալիան[1]։
Աշխարհի երկրներում կյանքի միջին տևողությունը տարբեր ժամանակահատվածներում[2]. | Եվրոպա | Արևմտյան Ասիա | Մեծ Բրիտանիա | Գերմանիա | Ռուսաստան | Ամերիկա (ԱՄՆ) | Ֆրանսիա | Ճապոնիա | Հռոմի կայստություն | Ամբողջ աշխարհում |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեզոլիթ (17—12 Ք.ա) | 30 | |||||||||
Նոելիթ (12—6 Ք.ա) | 21 | |||||||||
Պղնձե դար (6—5 Ք.ա) | 33 | |||||||||
Բրոնզի և երկաթի դար (5—2 Ք.ա) | 35 | 40 | 35 | 35 | 36 | |||||
200 թվական | 20 | 40 | 21 | 30 | 21 | 30 | ||||
XIII դար | 30—32 | 30 | 35 | 22 | 30 | 30 | ||||
XVI դար | 33—34 | 30 | 33—38 | 22—30 | 26—30 | 31 | ||||
XVII դար | 35 | 30 | 34—39 | 22—30 | 25—29 | 32 | ||||
1701—1750 թվականներ | 35 | 30 | 32—38 | 22—30 | 30—31 | 32—33 | ||||
1751—1800 թվականներ | 35—37 | 30 | 35—39 | 22—30 | 32—33 | 26—36 | 32—33 | |||
1801—1850 թվականներ | 38—39 | 30 | 38—50 | 37—38 | 22—30 | 34—36 | 32—42 | 36—38 | 33—35 | |
1851—1900 թվականներ | 40—45 | 30 | 41—50 | 37—47 | 24-27 | 37—48 | 40—47 | 36—44 | 33—39 | |
1901—1950 թվականներ | 46—65 | 31—32 | 47—69 | 44—67 | 28—58 | 49—68 | 46—67 | 37—61 | 40—46 | |
1951—2000 թվականներ | 66—76 | 33—66 | 69—77 | 68—77 | 59—66 | 69—76 | 67—78 | 62—80 | 47—66 |
Ներկայացված տվյալները մոտավոր են։