Կազանի խանություն
From Wikipedia, the free encyclopedia
Կազանի Խանություն (թաթ.՝ Казан Ханлыгы, Qazan Xanlığı, قازان خانليغى), ֆեոդալական պետություն Միջին Պովոլժիեում (1438-1552)։ Կազմավորվել է Ոսկե Հորդայի անկման հետևանքով՝ Կամա-Վոլգյան Բուլղարիայի տարածքում։ Գլխավոր քաղաքը Կազանն էր։
Արագ փաստեր
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կազան | |||
Ազգություն | թաթարներ, մարիներ, չուվաշներ, ուդմուրտներ, բաշկիրներ և այլն։ | |||
Կրոն | իսլամ | |||
Հիմն | հինթաթարերեն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն |
Փակել
Բաժանված էր դարուգների (օկրուգների) և ուլուսների (վիլայեթների)։ Բանակը կազմված Էր խանական գվարդիայից, առանձին ֆեոդալների ջոկատներից և աշխարհազորից։ 15-րդ դարի 60-ական թվականներին ռուսական պետությունը պայքար սկսեց Կազանի խանության դեմ։ Կազանի խանությունը 1521 թվականին դաշնություն կնքեց Ղրիմի և Աստրախանի խանությունների ու Նողայի Հորդայի հետ, 1524 թվականին վասալական կախման մեջ ընկավ Թուրքիայից։ 1552 թվականին Կազանի խանությունը և ամբողջ Միջին Պովոլժիեն միացվեցին Ռուսաստանին։