Խրուշչովյան ձնհալ
From Wikipedia, the free encyclopedia
Խրուշչովյան ձնհալ[1] (ռուս.՝ хрущёвская оттепель), ԽՍՀՄ պատմության՝ Ստալինի մահվանը հաջորդած ժամանակաշրջանի ոչ պաշտոնական անվանում, որ շարունակվել է շուրջ տասը տարի (1950-ական թվականների կեսերից մինչև 1960-ականների կեսեր)։ Բնութագրվել է ԽՍՀՄ ներքին քաղաքական կյանքում Ստալինի անձի պաշտամունքի ու 1930-ական թվականների քաղաքական բռնաճնշումների քննադատությամբ, քաղբանտարկյալներին ազատության շնորհմամբ, ԳՈՒԼԱԳ-ի լուծարմամբ, տոտալիտարիստական իշխանության թուլացմամբ, խոսքի որոշակի ազատությունների ի հայտ գալով, ստեղծագործական գործունեության մեծ ազատությամբ։ Անվանումը կապված է այդ ժամանակ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Նիկիտա Խրուշչովի (1953-1964) ազգանվան հետ։
«Ձնհալ» (ռուս.՝ «оттепель») բառը վերցված է Իլյա Էրենբուրգի համանուն պոեմից։