Խոցելի տեսակ
From Wikipedia, the free encyclopedia
Խոցելի տեսակն այն կենսաբանական տեսակն է, որը Բնության պահպանության միջազգային միության կողմից դասակարգվել է որպես անհետացման վտանգված, և եթե չբարելավվեն նրա գոյատևմանը և վերարտադրությանը սպառնացող հանգամանքները, ապա այս տեսակը կարող է անհետանալ։
Խոցելիությունը հիմնականում պայմանավորված է սննդի հայթայթման տարածքների կորստով կամ տեսակի բնակության օջախի ոչնչացմամբ։ Խոցելի կենսամիջավայրերը և տեսակները մշտադիտարկվում, և նրանց կարգավիճակը կարող է փոփոխվել։
Ներկայումս կան 5,196 կենդանիներ և 6,789 բույսեր, որոնք դասակարգված են որպես խոցելի, համեմատած 1998 թվականի մակարդակի հետ այս ցուցանիշները համապատասխանաբար 2,815 և 3,222 էին[1]։ Այժմ խոցելի ցեղատեսակների պահպանման նպատակով կիրառվում են գենետիկական ռեսուրսների կրիոպահպանման մոտեցումները։