Լյուդվիգ վան Բեթհովեն
գերմանացի կոմպոզիտոր և դաշնակահար / From Wikipedia, the free encyclopedia
_(այլ_կիրառումներ) Բեթհովեն
(այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ [https://hy.wikipedia.org/wiki/Բեթհովեն
]
Լյուդվիգ վան Բեթհովեն | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Ludwig van Beethoven[1] |
Ծնվել է | ենթդ․ դեկտեմբերի 16, 1770(1770-12-16)[2][3][4][…] Բոնն, Քյոլնի կուրֆյուրստություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5][3][…] |
Երկիր | Քյոլնի կուրֆյուրստություն[6] և Ավստրիական կայսրություն[6] |
Մահացել է | մարտի 26, 1827(1827-03-26)[7][2][5][…] (56 տարեկան) Վիեննա, Ավստրիական կայսրություն[5][2][8][…] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն և Q38103979? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր և ջութակ |
Անդամակցություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | beethoven-haus-bonn.de |
Ստորագրություն | |
Ludwig van Beethoven Վիքիպահեստում |
Լյուդվիգ Վան Բեթհովեն[10](ենթդ․ դեկտեմբերի 16, 1770(1770-12-16)[2][3][4][…], Բոնն, Քյոլնի կուրֆյուրստություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5][3][…] - մարտի 26, 1827(1827-03-26)[7][2][5][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[5][2][8][…], գերմ.՝ Ludwig van Beethoven, [ˈluːtvɪç fan ˈbeːt.hoːfən]), գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։
Բեթհովենը դասական երաժշտության մեջ կլասիցիզմի և ռոմանտիզմի ժամանակաշրջանների կարևորագույն գործիչներից է և համարվում է ամենահայտնի ու ազդեցիկ կոմպոզիտորներից մեկը։ Նրա լավագույն ստեղծագործությունների շարքն ընդգրկում է 9 սիմֆոնիա, 5 դաշնամուրային կոնցերտ, 1 ջութակի կոնցերտ, 32 դաշնամուրային սոնատ, 16 լարային կվարտետ, մեկ օպերա՝ «Ֆիդելիո»։
Բեթհովենի երաժշտական տաղանդն ի հայտ է եկել վաղ հասակից։ Ցանկացած վայրում բնակվելիս, ծնված լինելով Բոննում, այնուհետև տեղափոխվելով Քյոլն, հետո Սրբազան Հռոմեական կայսրություն, ամենուրեք նա աչքի է ընկել իր երաժշտական ունակություններով։ Բեթհովենի առաջին ուսուցիչներն են եղել Յոհան վան Բեթհովենը՝ նրա հայրը և կոմպոզիտոր, խմբավար Քրիստիան Գոթլոբ Նեֆը։
21 տարեկանում կոմպոզիտորը տեղափոխվել է Վիեննա և ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջ։ Վիեննայում նա կոմպոզիցիայի դասերի է հաճախել ավստրիացի երգահան Յոզեֆ Հայդնի մոտ և որոշ ժամանակ անց հասել վիրտուոզ դաշնակահարի ճանաչման։
20 տարեկանում սկսում է վատանալ կոմպոզիտորի լսողությունը, իսկ կյանքի վերջին տասնամյակում նա գրեթե ամբողջովին խլանում է։ 1811 թվականին թողնում է խմբավարական աշխատանքն ու այլևս չի ներկայանում հանրության առջև, սակայն շարունակում է ստեղծագործել․ իր լավագույն ստեղծագործությունների մեծ մասը Բեթհովենը ստեղծել է կյանքի վերջին 15 տարիներին։
Մահացել է Վիեննայում լյարդի հիվանդությունից։ Նրա շիրիմը գտնվում է այնտեղ, իսկ տուն-թանգարանը՝ Բոննում։