Լեոնտի Մրովելի
From Wikipedia, the free encyclopedia
Լեոնտի Մրովելի կամ Ղևոնդ Ռուիսեցի[1] (վրաց.՝ ლეონტი მროველი, - 11-րդ դար), XI դարի վրաց պատմիչ, եպիսկոպոս, «Քարթլիի կյանքը» («Քարթլիս ցխովրեբա», Լեոն Մելիքսեթ-Բեկը երկի անունը թարգմանել է որպես՝ «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմությունը») պատմական երկի հեղինակներից (կազմիչներից) մեկը։ Երկը գրելիս հեղինակը օգտվել է նաև հայկական աղբյուրներից, մասնավորապես՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից»։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լեոնտի Մրովելի | |
---|---|
Վախճանվել է | 11-րդ դար |
Մասնագիտություն | պատմաբան, գրող և ժամանակագիր |
Լեոնտի Մրովելու երկից Հայայստանի պատմությանը վերաբերող հատվածները թարգմանվել են հայերեն Մելիքսեթ–Բեկի կողմից և հրատարակվել «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» ժողովածուում (Երևան, 1934, էջեր 140-184)։
Ենթադրվում է, որ «Մրովելի»-ն ոչ թե այս պատմիչի ազգանունն է, այլ՝ մականունը, որ առաջացել է այն թեմի անվանումից, որի եպիսկոպոսն է եղել ինքը[2]։