Լեզգիերեն
From Wikipedia, the free encyclopedia
Լեզգիերեն, լեզգիների լեզուն։ Պատկանում է հյուսիս–կովկասյան կամ դաղստանյան լեզուների լեզգիական խմբին։ Խոսվում է Դաղստանում և Ադրբեջանի հս. մասում։ Խոսողների թիվը՝ 800 հզ. (2010)։
Արագ փաստեր Լեզգիերեն лезги чӏал lezgi č’al, Տեսակ ...
Լեզգիերեն лезги чӏал lezgi č’al[1] | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | սամուր |
Երկրներ | Ռուսաստան[2] և Ադրբեջան[3] |
Խոսողների քանակ | 633 610 մարդ (2010)[4] |
Լեզվակիրների թիվը | 800,000 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[5] |
Դասակարգում | Հյուսիսկովկասյան ընտանիք
|
Գրերի համակարգ | կյուրեղագիր |
IETF | lez |
ԳՕՍՏ 7.75–97 | лез 390 |
ISO 639-2 | lez |
ISO 639-3 | lez |
Լեզգիերենի տարածվածությունը | |
Lezgian language Վիքիպահեստում |
Փակել
Բարբառայնորեն տարբերակված է։ Ունի 5 ձայնավոր և հարուստ բաղաձայնական համակարգ, հոլովի (18) և սեռի կարգեր, բայի՝ 7 եղանակ, խոնարհման ձևերի բազմազանություն։ Պարզ նախադասության հորինվածքում առկա է նաև էրգատիվ կառուցվածք։ Այբուբենը՝ նախ արաբագիր, 1928-ից՝ լատինագիր, 1938-ից՝ ռուսագիր։