Լատվիական լատ
From Wikipedia, the free encyclopedia
Լատվիական լատ (լատիշ․՝ lats, հոգնակի թվով՝ lati), Լատվիայի արժույթ 1922-1941 և 1933-2013 թվականներին։ Անկախության վերականգնումից հետո՝ 1992 թվականի մայիսի 7-ին, որպես վճարման ժամանակավոր միջոց ներմուծվել է լատվիական ռուբլին։ 1992 թվականի հուլիսի 20-ից այն հռչակվել է վճարման օրինական միակ միջոցը Լատվիայում։ Լատը շրջանառության մեջ է եղել 1993 թվականի մարտի 5-ից մինչև 2014 թվականի հունվարի 14-ը։ Լատվիական ռուբլին լատով է փոխարինվել 200 ։ 1 հարաբերությամբ և շրջանառության մեջ է եղել մինչև 1993 թվականի հունիսի 28-ը։
Տեսակ | հնացած տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | LVL |
Երկիր | Լատվիա |
Ներդրման ամսաթիվը | 1922 և 1993 |
Ավարտման ամսաթիվը | հունվարի 1, 2014 |
Պաշտ օգտագործողներ | Լատվիա |
Նշան | Ls |
Մետաղադրամ | 1, 2, 5, 10, 20, 50 սանտիմ, 1, 2 լատ |
Թղթադրամ | 5, 10, 20, 50, 100 և 500 լատ |
Կենտրոնական բանկ | Լատվիայի բանկ |
Փոխարինել է | ԽՍՀՄ ռուբլի և Լատվիական ռուբլի |
Փոխարված է | եվրո |
Լատվիական 1 լատը (համարժեք է 100 սանտիմի, լատիշ․՝ santīms): Շրջանառվել են 1, 2, 5, 10, 20 և 50 սանտիմ, 1 և 2 լատ արժողությամբ մետաղադրամներ, 5, 10, 20, 50, 100 և 500 լատ արժողությամբ թղթադրամներ։ Թողարկվել են հուշադրամներ թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղներից։
2014 թվականի հունվարի 1-ին Լատվիան մտել է Եվրամիության կազմի մեջ։ Նույն թվականի հունվարի 1-14 զուգահեռաբար շրջանառության մեջ են եղել լատն ու եվրոն։ Փոխարժեքը հաստատվել է 0,702804 լատ մեկ եվրոյի դիմաց[1]։
Կիպրոսի ֆունտից ու Մալթայի լիրայի փոխարինումից հետո լատվիական լատը դարձել է Եվրոպայի «ամենածանր» արժույթը (մրցակցության մեջ է մնացել անգլիական ֆունտ ստերլինգի հետ). 2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով ֆունտ ստերլինգի կուրսը լատից ցածր է եղել մոտ 70 դրամով։ Լատվիական արժույթի ամենախոշոր թղթադրամը՝ 500 լատը, համապատասխանել է ռուսական 32.5 հազար ռուբլուն, որը զիջել է միայն շվեյցարական 1.000 ֆրանկին և սինգապուրյան 10.000 դոլարին[2]։