Լավր Կոռնիլով
From Wikipedia, the free encyclopedia
Լավր Գեորգիևիչ Կոռնիլով (1870 թվականի օգոստոսի 18 (30), Ուստ-Կամենոգորսկ — 1918 մարտ 31 (ապրիլի 13), Եկատերինոդար), ռուս զորահրամանատար, հետևակի գեներալ, ռազմական հետախույզ, դիվանագետ և ճամփորդ-հետազոտող։ Ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմների հերոս։ 1917 թվականի օգոստոսից Ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, Կամավորական բանակի կազմակերպիչ և գլխավորող հրամանատար, Ռուսաստանի հարավում Սպիտակ շարժման առաջնորդ Առաջին սառուցյալ արշավանքի մասնակից։
Լավր Կոռնիլով ռուս.՝ Лвов Георгиевич Корнилов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18 (30), 1870[1][2] կամ օգոստոսի 30, 1870(1870-08-30) |
Ծննդավայր | Ust-Kamenogorsk Uyezd, Ռուսական կայսրություն[3] |
Մահացել է | սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում)[3][4][1][…] (47 տարեկան) կամ ապրիլի 13, 1918(1918-04-13) (47 տարեկան) |
Մահվան վայր | Կրասնոդար, Ռուսաստան[5] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Սիբիրի կադետյան կորպուս, Միխայիլովյան հրետանային ուսումնարան և Գենշտաբի ակադեմիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, դիվանագետ և սպա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամուրի մարզի ուսումնասիրության ընկերություն |
Ստորագրություն | |
Lavr Georgevich Kornilov Վիքիպահեստում |
Սուրբ Գեորգիի շքանշանի 3-րդ և 4-րդ աստիճանի, Սուրբ Աննայի շքանշանի 2-րդ աստիճանի և Սուրբ Ստանիսլավի շքանշանի 3-րդ աստիճանի ասպետ ասպետ, Գեորգիևյան զենքի դափնեկիր, հետմահու պարգևատրվել է Առաջին սառուցյալ արշավանքի մասնակցության տարբերանշանով։