Իտալիայի նախագահ
From Wikipedia, the free encyclopedia
Իտալիայի Հանրապետության նախագահ (իտալ.՝ Presidente della Repubblica Italiana), պետության ղեկավարն է, ազգային միասնության ներկայացուցիչը և Իտալիայի Սահմանադրության երաշխավորը։ Նախագահը պետության սահմանադրական մարմինն է, որը ընտրվում է Իտալիայի Խորհրդարանի պալատների համատեղ նիստում։ Նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի է[2]։
Իտալիայի նախագահ Presidente della Repubblica Italiana | |
---|---|
Իտալիայի զինանշանը | |
Դիմելաձև | Պարոն նախագահ |
Պաշտոնական նստավայր | Կվիրինալյան պալատ |
Լիազորության ժամկետ | 7 տարի |
Աշխատավարձ | 230.000 €[1] |
Պաշտոնը հայտ է եկել | 1946 |
Առաջինը պաշտոնում | Էնրիկե դե Նիկոլա |
Կայք | www.quirinale.it/ Հղում |
Իտալիայի Սահմանադրությամբ սահմանվում է, որ նախագահ կարող է լինել Իտալիայի Հանրապետության 50 տարեկանից բարձր քաղաքացին, ով ունի քաղաքացիական և քաղաքական իրավունքներ։ Հանրապետության նախագահի պաշտոնը անհամատեղելի է որևէ այլ պաշտոնի հետ։ Իտալիայի նախագահի նստավայրը Հռոմում է, Կվիրինալյան պալատում։ Նախագահներին անշարժ գույք է տրվում Կաստել Պորչիանոյում, Հռոմի մոտ և Նեապոլում գտնվող Վիլլ Ռոզբերիում։ Իտալիայի գործող նախագահը Սերջիո Մատտերլան է։ Իտալիայի նախագահները պաշտոնաթողությունից հետո ստանձնում են ցմահ սենատորի և Իտալիայի Հանրապետության պատվավոր նախագահի պաշտոնները։