Իսլանդացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Իսլանդացիներ, ազգ, Իսլանդիայի հիմնական բնակչությունը (մոտ 389 հազար, 1970[1])։ Ապրում են նաև Կանադայում և ԱՄՆ-ում։ Խոսում են իսլանդերեն։ Հավատացյալ իսլանդացիները բողոքականներ են (լյութերականներ)։ Իսլանդացիները 9-10 դարեր Սկանդինավյան թերակղզուց, հատկապես Նորվեգիայից, վերաբնակեցվածների հետնորդներն են։ Որպես ազգություն կազմավորվել են 11—13 դարերում։ Հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է, ձկնամշակությունը և գյուղատնտեսությունը։