Իոսիֆ Ստալինի մահ
From Wikipedia, the free encyclopedia
1953 թվականի մարտի 1-ին Իոսիֆ Ստալինը, որը գտնվում էր Կունցևոյի ամառանոցում (Մոսկովյան շրջանում Ստալինի նստավայրերից մեկում), հայտնաբերվել է պահակախմբի աշխատակից Լոզգաչյովի կողմից փոքր ճաշասենյակում, գետնին ընկած։ Մարտի 2-ի առավոտյան ամառանոց են ժամանել բժիշկները և ախտորոշել մարմնի աջ կողմի պարալիզ։ 1953 թվականի մարտի 4-ին հայտարարվել է Ստալինի հիվանդության մասին, ռադիոյով փոխանցվում էին հաղորդումներ նրա առողջության մասին․ հիշատակվում էին ծանր վիճակի տարբեր հատկանիշներ, ինչպիսիք են գիտակցման կորուստը, ինսուլտը, մարմնի պարալիզը և այլն։ Մարտի 5-ին, ժամը 21։50-ին Ստալինը մահացել է[1]։ Նրա մահվան մասին հայտարարվել է ռադիոյով 1953 թվականի մարտի 6-ին առավոտյան ժամը 6-ին։ Բժշկական եզրակացության համաձայն, Ստալինը մահացել է ներուղեղային արյունազեղման արդյունքում։ Մարտի 6-9-ին մարդիկ հրաժեշտ են տվել Ստալինին, ամբողջ երկրում սուգ է հայտարարվել։ Մահացածի մարմնով դագաղը տեղադրվել է Միությունների տանը։ Թաղման արարողությունը տեղի է ունեցել մարտի 9-ին[2]։
Այս հարցին նվիրված հետազոտող Ժորես Մեդվեդևի «Ստալինի մահվան հանելուկը» ակնարկում, ինչպես նշում է Ռոկիտյանսկին, տրվում են մինչ այդ ոչ հայտնի տեղեկություններ Ստալինի առողջության, նրա հիվանդության առաջին ախտանիշների, ինքնազգացման վատացման, ինսուլտի մասին։ Սակայն, այն փաստը, որ նա անօգնական պառկած էր գետնի վրա մի քանի ժամ շարունակ, իսկ Խրուշչովը, Մալենկովը և Բերիան չեն շտապել օգնություն կանչել, մեկնաբանվում է որպես դավադրություն[3]։ Առաջին անգամ բռնի մահվան տարբերակը լայն հռչակում է ստացել 1976 թվականին Ավտորխանովի «Ստալինի մահվան հանելուկը․ Բերիայի դավադրությունը» գրքում[4]։
Ստալինի մահվան բոլոր (այդ թվում նաև այլընտրանքային) տարբերակները և շշուկները գրված են Ռաֆայել Գրուգմանի «Ստալինը մահը․ բոլոր տարբերակները և ևս մեկը»[5][6]։