Ինտերնացիոնալ (օրհներգ)
From Wikipedia, the free encyclopedia
Ինտերնացիոնալ (ֆրանսերեն՝ L'Internationale), միջազգային պրոլետարական հիմնը, ԽՄԿԿ և մյուս կոմունիստական կուսակցությունների հիմնը։ Տեքստը՝ Էժեն Պոտիեի, երաժշտությունը՝ Պիեռ Դեգեյտերի։ Առաջին անգամ կատարվել է 1888 թվականին, բանվորների տոնախմբության ժամանակ, Լիլլում։ Արկադի Կոցի թարգմանությամբ ռուսերեն տեքստը հրատարակվել է 1902 թվականին։ 1917 թվականից եղել է սովետական պետության հիմնը։ ՍՍՀՄ պետական նոր հիմնի հաստատումից (1944) հետո Ինտերնացիոնալը մնում է ՍՄԿԿ հիմն։ Ինտերնացիոնալի հայերեն լավագույն թարգմանությունը կատարել է Եղիշե Չարենցը, երաժշտության մշակումը երգչախմբի և դաշնամուրի համար՝ Ռոմանոս Մելիքյանը, որ հայերեն և ռուսերեն խոսքերով 1928 թվականին տպագրվել է Մոսկվայում։
Արագ փաստեր Ինտերնացիոնալ, Տեսակ ...
Ինտերնացիոնալ | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործ/ստեղծագործություն |
Բառերի հեղինակ | Էժեն Պոտիե |
Երգահան | Պիեր Դեգեյտեր |
Երկիր | Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ, Փարիզի կոմունա և Chinese Soviet Republic |
Հաստատված | 1871 |
Ժանր | revolutionary song? |
Թարգմանություններ | L’Internationale?, The Internationale?, Q59158139?, Q115373444?, The Internationale (Qu)?, Translation:The Internationale (National Revolutionary Army)?, The Internationale? և Ինտերնացիոնալ[1] |
Թարգմանիչ | Rudolf Lavant? և Neno Vasco? |
The Internationale Վիքիպահեստում |
Փակել