Ժողովրդական կուսակցություն (Իսպանիա)
From Wikipedia, the free encyclopedia
Ժողովրդական կուսակցություն (իսպ.՝ Partido Popular) պահպանողական[1] քաղաքական կուսակցություն է Իսպանիայում։ Այն Իսպանիայի երկու հիմնական կուսակցություններից մեկն է։
Ժողովրդական կուսակցություն իսպ.՝ Partido Popular | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի քաղաքական կուսակցություն |
Երկիր | Իսպանիա |
Առաջնորդ | Alberto Núñez Feijóo? |
Հիմնադիր | Մանուել Ֆրեգա Իրիբարն |
Հիմնադրված | հունվարի 20, 1989 |
Գաղափարախոսություն | ազատականություն, պահպանողական լիբերալիզմ, պրո-եվրոպեականություն, տնտեսական լիբերալիզմ և քրիստոնեական դեմոկրատիա |
Քաղաքական հայացք | աջական |
Պաշտոնական գույն(եր) | երկնագույն |
Շտաբ | Մադրիդ, Իսպանիա |
Միջազգային պատկանելություն | Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Կենտրոնական ժողովրդավարական ինտերնացիոնալ և Միջազգային դեմոկրատական միություն |
Իսպանիայի մունիցիպալիտետների ցանկ | 26 499 / 68 221 |
Տարածաշրջանային Խորհրդարաններ | 526 / 1214 |
Տարածաշրջանային կառավարություն | 13 / 19 |
Իսպանիայի սենատ | 165 / 266 |
Եվրոպական խորհրդարան | 23 / 50 |
Նախորդ | Ժողովրդի դաշինք, Լիբերալ կուսակցություն և Democratic Popular Party? |
Կայք | pp.es |
Partido Popular Վիքիպահեստում |
Ժողովրդական կուսակցությունը վերահիմնադրվել է 1989 թվականին նախկին Ժողովրդի միություն (Alianza Popular, AP) փոխարեն, կուսակցության հիմնադիրն էր Մանուել Ֆրեգա Իրիբարնը, ով Ֆրանկոյի ժամանակ եղել է տուրիզմի նախարար։ Նոր կուսակցությունը միավորեց պահպանողական կուսակցություններին մի քանի փոքր Քրիստոնեա-դեմոկրատական և լիբերալ կուսակցություններին (կուսակցությունը նաև կոչում են Բարեփոխումների կենտրոն)։ 2002 թվականին Մանուել Ֆրեգային կոչեցին «Հիմնադիր նախագահ»։
Ժողովրդական կուսակցությունը մինչև 2011 թվականի նոյեմբերը եղել է ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը Պատգամավորների կոնգրեսում, 350 նստատեղից զբաղեցնելով 153-ը և Սենատի խոշորագույն կուսակցությունը, 101 նստատեղով 208-ի մեջ։ Նրա երիտասարդական ճյուղն է Իսպանիայի ժողովրդական կուսակցության նոր սերունդը (NNGG)։ 2011 թվականի ընտրություններով Ժողովրդական կուսակցությունը դարձավ մեծամասնություն կոնգրեսում 185 նստատեղով։
Կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) անդամ է և ունի 16 նստատեղ Եվրոպական խորհրդարանում։ Ժողովրդական կուսակցությունը նաև Կենտրոնամետ ժողովրդական Ինտերնացիոնալի և Միջազգային ժողովրդական միության անդամ է։ Ժողովրդական կուսակցությունը նաև Բուդապեշտում հիմնլ է Ռոբերտ Շումանի ինստիտուտը, որպեսզի զարգացնի ժողովրդավարությունը կենտրոնական և արևելյան Եվրոպայում։