Թուրքիայի սահմանադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի սահմանադրություն, (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Anayasası) հայտնի է նաև որպես 1982 թվականի Սահմանադրություն, Թուրքիայի հիմնական օրենքն է։ Հիմնում է կառավարությունն ու իշխանության հիմնական սկզբունքները, իշխանության ու քաղաքացիների միջև փոխհարաբերությունները։ Սահմանադրությունը նաև ամրագրում է թուրք ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև մարդկանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում պետության պարտականությունները։ Սահմանադրությունը վավերացվել է 1982 թվականի նոյեմբերի 7-ին և փոխարինել 1961 թվականի Սահմանադրությանը ինքնիշխան պետություն։ Սահմանադրությունը բարեփոխվել է 17 անգամ, որոնցից երկուսը կատարվել են հանրաքվեի միջոցով՝ 2010 և 2007 թվականներին, մեկը՝ մասնակի հանրաքվեի միջոցով, 1987 թվականին։ 117 հոդվածներից 113-ը բարեփոխվել են[1]։