Թուրքիայի ռազմաօդային ուժեր
Թուրքիայի զինված ուժերի տեսակներից մեկը / From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայի ռազմաօդային ուժերը (թուրքերեն՝ Türk Hava Kuvvetleri)՝ ՌՕՈՒ — Թուրքիայի զինված ուժերի տեսակներից մեկն են։
Թուրքիայի ռազմաօդային ուժեր | |
---|---|
Դրոշ | |
Տեսակ | ռազմա-օդային ուժեր |
Երկիր | Թուրքիա |
Հիմնադրված է | հունվարի 31, 1944 |
Կայք | hvkk.tsk.tr |
Air force of Turkey Վիքիպահեստում |
Թուրքիայի ՌՕՈՒ-ն հիմնադրվել է 1911 թվականին, Օսմանյան կայսրության օրոք[1], սակայն գործնականում դադարել է գոյություն ունենալ Առաջին համաշխարհային պատերազմից հետո և 1920-ական թվականներին, մասնավորապես քեմալական հանրապետության փաստական, իսկ ապա՝ իրավական գոյության առաջին տարիներին վերստին ստեղծվել է[2]։ Մոտավորապես 1940 թվականին Թուրքիան արդեն ուներ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և Բալկանյան թերակղղզու խոշորագույն ՌՕՈՒ-ն։ Թուրքական ռազմաօդային ուժերը մասնակցել են թուրքական ներխուժանը Կիպրոս (1974) և Բալկաններում 1990-ականների ռազմական գործողությունները, ինչպես նաև պարբերաբար ներգրավվում են երկրի ներսում մղվող ռազմական գործողություններին։
Թուրքիայի ՌՕՈՒ-ն մեկնարկել է 160 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ (տարեկան ռազմական բյուջեից դուրս) արդիականացման մի ծրագիր։ 45 միլիարդ ԱՄՆ դոլար գումա նախատեսված է հիմնանորոգելու թուրքական ՌՕՈՒ-ի նորոգման կարիք զգացող ինքնաթիռները։ Որպես այդ ծրագրի բաղկացուցիչ մաս՝ Անկարան նպատակադրվել է շարք մտցնել նոր մարտական ինքնաթիռներ, այդ թվում՝ ԹԱԻ ԹՖԻՔՍ (TAI TFX) և ՛՛Լոքհիդ Մարտին Ֆ-35 ՛՛Կայծակ՛՛-2-րդ (Lockheed Martin F-35 Lightning II), ինչպես նաև մարտական ուղղաթիռներ, այդ թվում՝ ծանր բեռնատար, հարձակողական, միջին բեռնատարողության և թեթև ընդհանուր մարտական խնդիրներ իրականացնող ուղղաթիռներ։
Համաձայն ՛՛Միջազգային թռիչքի՛՛ (Flightglobal.com) և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (International Institute for Strategic Studies)՝ Թուրքիայի ՌՕՈՒ-ն ունի մոտ 60.000 զինծառայողներից բաղկացած գործող անձնակազմ և գործածում է տարբեր տեսակի 668 միավոր օդաչուավոր թռիչքային ապարատ՝ ինքնաթիռներ և ուղղաթիռներ (2014 թվականի դրությամբ)։