Էդուարդ Կոկոյտի
From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Կոկոյտի[1], (օսերեն՝ Кокойты Джабейы фырт Эдуард, հոկտեմբերի 31, 1964(1964-10-31), Ցխինվալ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հարավային Օսիայի Հանրապետության երկրորդ նախագահը։ Նախագահ է ընտրվել 2001 թվականին համաժողովրդական ուղղակի նախագահական ընտրություններում որպես ընդդիմադիր թեկնածու։ 2006 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում կրկին ընտրվել է Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի պաշտոնում։ 2011 թվականի դեկտեմբերի 9-ին ստիպված է եղել վաղաժամկետ հրաժարվել նախագահական իշխանությունից Ալլա Ջիոևայի կողմնակիցների հանրահավաքներից հետո։ Էդուարդ Կոկոյտին համաձայնել է հրաժարական տալ, չնայած նրան, որ Հարավային Օսիայի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն, պետք է կատարեր նախագահի պարտականությունները մինչև հաջորդ նախագահի երդմնակալության պահը[2]։
Էդուարդ Կոկոյտի | |
Կուսակցություն՝ | Միասնություն |
---|---|
Կրթություն՝ | Հարավային Օսիայի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ըմբիշ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 31, 1964(1964-10-31) (59 տարեկան) |
Ծննդավայր | Ցխինվալ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հարավային Օսիայի Հանրապետություն |
Պարգևներ | |