Եվրոպական միության անդամ պետություններ
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական միության անդամ պետություններ, այն երկրները, որոնք հանդիսանում են Եվրամիության անդամ, որի նպատակն է եվրոպական պետությունները ներառել միասնական տնտեսական շուկայում, վերացնել անձնագրային-վիզային վերահսկողությունը, օգտագործել ընդհանուր դրամական արժույթ։ ԵՄ անդամ կարող է դառնալ այն երկիրը, որը համապատասխանում է Կոպենհագենյան չափանիշներին։ Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալուց հետո[1] միության կազմում ընդգրկված է 27 պետություն (2020 թվականի տվյալներ)[2]։