Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական միության արդարադատության դատարան (ԵԽԱԴ), Եվրոպական միության (ԵՄ) դատական ճյուղ։ Այն գտնվում է Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ մայրաքաղաքի Քիրխբերգ թաղամասում և բաղկացած է երկու առանձին դատարաններից՝ Արդարադատության դատարանից և Ընդհանուր դատարանից[3][4]։ 2005-2006 թվականներին դրա կազմի մեջ էր մտնում նաև Քաղաքացիական ծառայության տրիբունալը։ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը «sui generis» («միակն իր տեսակի մեջ») դատական համակարգ ունի, և այն վերազգային հաստատություն է[5]։
Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան ֆր.՝ Cour de justice de l'Union européenne | |
---|---|
Արդարադատության դատարանի պալատ, Լյուքսեմբուրգ | |
Տեսակ | Միջազգային դատական մարմիններ և Եվրոպական միության հաստատություն |
Երկիր | Լյուքսեմբուրգ |
Հապավում | ԵԽԱԴ |
Ստեղծման թվական | 1952 |
Փոխարինված է | European Court of Justice?[1] |
Շտաբակայան | Քիրխբերգ, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ |
Ծառայողների թիվ | 2,144 (2015) |
Տարեկան բյուջե | 357,060,000 եվրո (2015) |
Պարգևներ | |
Կայք | curia.europa.eu/jcms/jcms/j_6 |
ԵԽԱԴ-ն Եվրոպական միության գլխավոր դատական մարմինն է և հսկողություն է իրականացնում Եվրոպական միության իրավունքի միատեսակ կիրառման և մեկնաբանման նկատմամբ՝ անդամ պետությունների ազգային դատական մարմինների հետ համագործակցությամբ[4]։ Այն նաև լուծում է ազգային կառավարությունների և ԵՄ ինստիտուտների միջև իրավաբանական վեճերը և կարող է միջոցներ ձեռնարկել ԵՄ ինստիտուտների դեմ ֆիզիկական անձանց, ընկերությունների կամ կազմակերպությունների անունից, որոնց իրավունքները խախտվել են[6]։