Գրիգոր Կորգանով
հայ հեղափոխական, քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Գրիգոր Նիկոլայի Կորգանով (Ղորղանյան) հուլիսի 30, 1886(1886-07-30)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[2][1], Թուրքմենստան), խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1905)։
Գրիգոր Կորգանով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1886(1886-07-30)[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[2][1] (32 տարեկան) |
Մահվան վայր | Թուրքմենստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1914)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական |
Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը (1914)։ Հեղափոխական գործունեությունն սկսել է 1905 թվականից։ Ուսանելու տարիներին գլխավորել է Կովկասյան ուսանողական հայրենակցական ընկերությունը։ Հեղափոխական գործունեության համար 1911 թվականին հեռացվել է համալսարանից։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է բանակային ինքնավար մարմինների կազմակերպիչներից։ Կովկասյան բանակի I համագումարում (1917 թվականի մայիս) ղեկավարել է բոլշևիկյան ֆրակցիան։ Ընտրվել է բանակի ՌՀԿ-ի նախագահ, 1918 թվականի մարտից՝ Բաքվի հեղափոխական պաշտպանության կոմիտեի անդամ, ապրիլից եղել է Բաքվի կոմունայի ռազմական-ծովային գործերի ժողկոմ։ Բաքվի վրա գերմանա-թուրքական զորքերի հարձակման ժամանակ գլխավորել է կոմունայի զինված ուժերը։
Գնդակահարվել է 1918 թվականի սեպտեմբերի 20-ին, Բաքվի 26 կոմիսարների հետ՝ Ախչա-Կումայի ավազուտներում։