Գլոբալ քաղաք
From Wikipedia, the free encyclopedia
Գլոբալ քաղաք (անգլ.՝ Global city, օգտագործվում են նաև համաշխարհային քաղաք (անգլ.՝ world city) կամ ալֆա քաղաք (անգլ.՝ alpha city) տերմինները), քաղաք, որը համարվում է համաշխարհային տնտեսական համակարգի կարևոր տարր։
Նման քաղաքը սովորաբար առանցքային նշանակություն ունի երկրի խոշոր շրջանների համար և դրանց վրա ունի քաղաքական, տնտեսական կամ մշակութային լուրջ ազդեցություն։ Ի տարբերություն «մետրոպոլիայի» հայեցակարգի, որը կարող է օգտագործվել նաև որոշակի ագլոմերացիայի կամ շրջանի կենտրոնի վերաբերյալ, «գլոբալ քաղաք» տերմինն իմաստ ունի միայն աշխարհի քաղաքների համակարգի շրջանակներում։ «Գլոբալ քաղաք» տերմինը առաջին անգամ օգտագործել է Սասկիա Սասենն իր The global city (1991) աշխատությունում[2] Լոնդոնի, Նյու Յորքի և Տոկիոյի վերաբերյալ և այն հակադրել «մեգապոլիս» տերմինին։ «Համաշխարհային քաղաք» տերմինը Պատրիկ Գեդեսն օգտագործել է 1915 թվականին[3] այնպիսի քաղաքների վերաբերյալ, որտեղ անհամաչափ մեծ թվով գործնական հանդիպումներ են անցկացվում։
Պետք է նաև հաշվի առնել, որ քաղաքների փաստացի բնակչությունը և նշանակությունը, ներառյալ գլոբալ քաղաքները, մեծապես որոշվում են իրենց ագլոմերացիաներով։