Բրուքլին
From Wikipedia, the free encyclopedia
Բրուքլին (անգլ.՝ Brooklyn), ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ամենամարդաշատ բնակավայրերից է։ Ըստ մարդահամարի տվյալների (2016 թվական) Բրուքլինում ապրում է 2 629 150 բնակիչ։ Բրուքլինի սահմանները ձգվում են մինչև Քինգս թաղամաս և հարավ-արևմուտքում մինչև Լոնգ Այլենդ։ Ունի կամրջային կապեր Մանհեթենի և Սթեյթեն Այլենդի հետ։ Բրուքլինը համարվում է ԱՄՆ-ում ամենախիտ բնակեցված բնակավայրը Մանհեթանից հետո։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրուքլին (այլ կիրառումներ)
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Կարգավիճակ | բորո | |||
Մտնում է | Նյու Յորք | |||
Վարչկենտրոն | Նյու Յորք | |||
Բնակչություն (2010) | 2.504.700 | |||
Տարածք | 251 | |||
Հիմնադրված է | 1683 թ. թ. | |||
Սահմանակցում է | Քուինս, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք շրջան, Բեյոնն և Ջերսի Սիթի | |||
Ժամային գոտի | EDT? | |||
Փոստային ինդեքսներ | 112[1] | |||
Անվանված է | Breukelen? | |||
brooklynbp.nyc.gov(անգլ.)(ֆր.)(իսպ.) | ||||
Բրուքլինի ընդհանուր տարածքը 247 քառակուսի կիլոմետր է (ոչ ջրային տարածքը` 180 քառակուսի կիլոմետր, ջրային տարածքը` 67 քառակուսի կիլոմետր)։
Բրուքլինը 1898 թվականի հունվարի 1-ից մինչև 1890-ական թվականները երկար քաղաքական քարոզարշավից հետո ճանաչվեց, որպես անկախ նահանգային թաղամաս (նախկինում համարվում էր գյուղ, ապա քաղաք Նյու Յորքի պետական սահմանադրության շրջանակներում)։ Բրուքլինը դեռևս պահպանում է իրեն բնորոշ մշակույթը։ Այն ներառում է հինգ բաղակացուցիչ համայնք։
2010 թվականից Բրուքլինը դարձել է ձեռնարկատիրությունների և նորագույն տեխնոլոգիաների ժամանակակից կենտրոն։