Բերդաձոր
From Wikipedia, the free encyclopedia
Բերդաձոր, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգի կազմում[1]։ Շուշիի շրջանի ենթաշրջան Բերդաձորը (Այրում, Բերաձոր, Բերձոր, Բերձորք)[2] եղել է Մեծ Հայքի Արցախ աշխարհի գավառներից մեկը։ ՈՒնեցել է համանուն կենտրոն։ Բերդաձորը ընդգրկում էր Արաքս և Աղավնո (Հագարի) գետերի միջև ՝ Քիրս և Դիզափայտ լեռների հարավահայաց կողմերից սկսած մինչև Սյունիքի սահմաններն ընկած տարածությունը (Ջաբրաիլի շրջանը ամբողջությամբ մտել է նրա կազմը)[3]։ Մովսես Կաղանկատվացին այն հիշատակում է Բերձոր ձևով։ ՈՒշ միջնադարում Բերդաձորը բաժանված էր Վարանդայի և Դիզակի մելիքությունների միջև[4]։ Ոմանք այն նույնացրել են Վերին Խաչենի հետ։ Մարգարա գրիչը 1337 թ. գյուղախումբը անվանել է Բերդաձոր[5]։ Ջալալ-ադ-Դին սուլթանի անձնական քարտուղար Շիխաբ ադ-Դին ան-նասավին Բերդաձորին թարգմանբար կոչել է Կալադարա[6]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդաձոր (այլ կիրառումներ)