Արուբա
From Wikipedia, the free encyclopedia
Արուբան կղզի է Կարիբյան ծովում։ Այն մտնում է Փոքր Անտիլյան կղզիների մեջ, Սոտավենտո կղզեխմբի ծայր արևմուտքում, 25 կմ հյուսիս-արևմուտք Վենեսուելային պատկանողդ Պարագուանա թերակղզուց, Կյուրասաո կղզուց անմիջապես արևմուտք։ Նախկինում եղել է Նիդերլանդական Անտիլյան կղզիների մասը, սակայն 1986 թ հունվարի 1-ից ճանաչվում է Նիդեռլանդների կազմի մեջ մտնող ինքնավար հանրապետություն՝ անջատված Անտիլյան կղզիներից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Aruba Արուբա |
||||
---|---|---|---|---|
|
||||
|
||||
Մայրաքաղաք | Օրանյեստադ 12°19′N, 70°1′W | |||
Ամենամեծ քաղաք | capital | |||
Պետական լեզուներ | հոլանդերեն | |||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 193 կմ² | ||
Բնակչություն | ||||
- | 2006 նախահաշիվը | 103,484 (195-րդ) | ||
- | Խտություն | 571 /կմ² 1479 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $3.079 բիլիոն (182-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $23,299 (32-րդ) | ||
Ժամային գոտի | (ՀԿԺ-4) | |||
Ազգային դոմեն | .aw | |||
Հեռախոսային կոդ | +297 |
Արուբան չի մտնում Եվրամիության կազմի մեջ՝ եվրոպական գերիշխանության ներքո գտնվող այլ տարածքների նմանությամբ ինչպես Գրենլանդիան, Ֆրանսիական Պոլինեզիան, Կայմանյան կղզիները։ Սակայն կան այլ տարածքներ Եվրոպայից դուրս, որ գտնվում են Եվրամիության անդամ երկրի գերիշխանության տակ, որ, այո, ինտեգրված անդամ են։ Չնայած դրան՝ Արուբայի բոլոր քաղաքացիներն ունեն հոլանդական անձնագիր, և վերջին հաշվով նրանք Եվրամիության այլ երկրների քաղաքացիների հետ համահավասար օգտվում են բոլոր իրավունքներից։