Արգենտինական պեսո
From Wikipedia, the free encyclopedia
Արգենտինական պեսո, Արգենտինա պետության արժույթ։ Բաղկացած է 100 սենտավոյից։ ISO 4217 կոդ, հապավումը ARS. Նախկինում Արգենտինայի արժույթը կոչվում էր նաև «պեսո», այժմ պեսոյի նախկին թողարկումներն այլ անվանումներ ունեն (ազգային արժույթի պեսո, թիվ 18188 օրենքի պեսո, արգենտինական պեսո և այլն)։ Արգենտինայի ժամանակակից արժույթը ներդրվել է այն բանից հետո, երբ ավստրալը վերացավ 1992 թվականին։ Պեսոյի փոխարժեքը 2002-2008 թվականներին ԱՄՆ դոլարի նկատմամբ տատանվել է 3 պեսոյի շուրջ, 2009-2011 թվականներին եղել է մոտ 4 պեսո, 2015 թվականի վերջին կազմել է մոտ 10 պեսո մեկ դոլարի դիմաց։ Պեսոյի փոխարժեքը պահպանելու համար Կենտրոնական բանկի կողմից պարբերաբար ԱՄՆ դոլարի գնումներ են եղել[2]։
Տեսակ | տարադրամ և պեսո |
---|---|
ISO 4217 կոդ | ARS |
Երկիր | Արգենտինա |
Ներդրման ամսաթիվը | հունվարի 1, 1992[1] |
Պաշտ օգտագործողներ | Արգենտինա |
Նշան | $ |
Նշանի նկարագրություն | dollar sign? |
Մետաղադրամ | 1, 5, 10, 25, 50 սենտավո,1, 2, 5, 10 պեսո |
Թղթադրամ | 10, 20, 50, 100, 200, 500 և 1000 պեսո |
Կենտրոնական բանկ | Արգենտինայի կենտրոնական բանկ |
Փոխարինել է | Արգենտինական աուստրալ |
Շրջանառության մեջ կան 1000, 500, 200,100, 50, 20, 10 պեսո անվանական արժեքներով թղթադրամներ, 1, 2, 5 և 10 պեսո անվանական արժեքներով մետաղադրամներ, ինչպես նաև 50, 25, 10, 5 և 1 ցենտ արժողությամբ մետաղադրամներ։