Արաբական խալիֆայություն
From Wikipedia, the free encyclopedia
Արաբական խալիֆայություն (արաբ․՝ الدولة العربية` արաբական պետություն), իսլամադավան աստվածապետություն միջնադարում (632-1258)։ Առաջացել է իսլամական նվաճումների արդյունքում՝ 7-րդ դարի առաջին կեսին։ Ղեկավարում էին իսլամի հիմնադիր Մուհամմադ մարգարեի (570-632) հաջորդները կամ փոխանորդները (արաբ․՝ خليفة՝ խալիֆ)։ 762 թվականին հիմնադրվում է մայրաքաղաք Բաղդադը, որի անունով պետությունը կոչվում էր նաև Բաղդադի խալիֆայություն։
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Քարտեզ2 | ||||
Քարտեզ3 | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | 630-656 Մադինա 656 - 661 Մեքքա 661 - 754 Դամասկոս 754 - 762 Քուֆա 762 - 836 Բաղդադ 836 - 892 Սամառռա 892 - 1258 Բաղդադ | |||
Լեզու | Արաբերեն | |||
Ազգություն | Արաբներ, Հույներ Պարսիկներ, Ասորիներ Ղպտիներ, Հնդիկներ Հայեր, Քրդեր | |||
Կրոն | Սուննի իսլամ, Շիա իսլամ, Հայ Առաքելական Եկեղեցի, Ասորի Ուղղափառ Եկեղեցի, Հույն Ուղղափառ Եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Օմայյաններ և Աբբասյաններ | |||
Պետության գլուխ | Խալիֆ | |||
Օրենսդրություն | Շարիաթ և Ֆիկհ | |||
Պատմություն | ||||
- Բարեպաշտ խալիֆների պետություն | 632-661 | |||
- Օմայյան խալիֆայություն | 661-750 | |||
- Աբբասյան խալիֆայություն | 750-1258 |
Արաբական խալիֆայությունը ունեցել է երեք հիմնական շրջան՝ Բարեպաշտ խալիֆների պետություն (արաբ․՝ الخلافة الرشيدون՝ ալ-խիլաֆա ալ-ռաշիդուն, 632-661), Օմայյան խալիֆայություն (արաբ․՝ الدولة الأموية, ալ-դաուլա ալ-ումավիյյա, 661-750) և Աբբասյան խալիֆայություն (արաբ․՝ الدولة العباسية, ալ-դաուլա ալ-աբբասիյյա, 750-1258)։
Խալիֆայության տարածքը ներառել է երեք աշխարհամասերից խոշոր հատվածներ։ Հյուսիսում նրա սահմանները հասել են Կովկասյան լեռներին ու Միջին Ասիային, հարավում՝ Հնդկական օվկիանոսին ու Սահարա անապատին։ Արևմուտքում պետության մեջ էին ընդգրկված Պիրենեյան թերակղզին ու Մաղրեբը, արևելքում՝ Ինդոս գետի հովիտն ու Աֆղանստանը։ Այսպիսով՝ այն ներառում էր հսկայական մի տարածք՝ Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Միջին Ասիան, արևմտյան Հնդկաստանը, Արաբական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկան և մասամբ՝ Հարավային Եվրոպան։ Այսօր այդ տարածքներում գոյոթյուն ունեն շուրջ 4 տասնյակ ազգային պետություններ։