Ավստրիայի էրցհերցոգություն
From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայի էրցհերցոգություն (գերմ.՝ Erzherzogtum Österreich), խոշոր դքսություն Սրբազան Հռոմեական կայսրության կազմում։ Եղել է Հաբսբուրգյան միապետության միջուկը՝ ռազմաքաղաքական և սոցիալական գլխավոր հենակետը՝ Վիեննա մայրաքաղաքով։
Արագ փաստեր
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վիեննա (խոշորագույն քաղաք) | |||
Լեզու | ավստրիական գերմաներեն | |||
Ազգություն | ավստրիացիներ գերմանացիներ | |||
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | |||
Իշխանություն | ||||
Դինաստիա | Հաբսբուրգյան թագավորական ընտանիք | |||
Պետության գլուխ | Ավստրիայի էրցհերցոգ |
Փակել
Ավստրիայի էրցհերցոգությունը 1156 թվականին փոխարինում է Բավարական արևելյան մարկային՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի որոշմամբ։ 15-րդ դարից սկսած Ավստրիայի էրցհերցոգության թագավորանիստ Վիեննան դարձավ նաև Սրբազան Հռոմեական կայսրերի կառավարչական կենտրոնը։
Որպես կայսերական պետություն էրցհերցոգության գոյությունն ավարտվեց 1806 թվականին՝ գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրության փլուզման հետևանքով։ Վերջինիս տարածքում առաջացան Ստորին Ավստրիայի և Վերին Ավստրիայի պետական միավորումները։