Աստվածահայտնություն
From Wikipedia, the free encyclopedia
Աստվածահայտնություն (հուն․՝ Θεοφάνια — Թեոֆանիա), ավելի հին անվանումը` Հայտնություն (հուն․՝ Επιφάνια — Էպիֆանիա), մեկ այլ անվանում` Լուսավորություն (հուն․՝ Φώτως), քրիստոնեական հին տոներից մեկն է (Զատկի և Պենտեկոստեի շարքում), որը նվիրվել է Հիսուս Քրիստոսի ծննդյանը և դրան ուղեկցող իրադարձություններին, ինչպես նաև Հորդանանում Հիսուս Քրիստոսի մկրտությանը[1][2]։ Աստվածահայտնության վերաբերյալ առաջին տեղեկությունները վերաբերում են 2-րդ դարին և հիշատակում են գնոստիկներին և Կլիմենտ Ալեքսանդրացուն։
Պատմության ընթացքում տոնը կրել է բազմաթիվ փոփոխություններ (մասնավորապես Սուրբ Ծնունդը դարձել է առանձին տոն), որի արդյունքում ներկայումս պատմական եկեղեցիները տոնում են տարբեր ձևերով։