Առաջին համաշխարհային պատերազմի Բալկանյան թատերաբեմ
From Wikipedia, the free encyclopedia
Առաջին համաշխարհային պատերազմի Բալկանյան թատերաբեմ կամ Բալկանյան արշավանք (1914 հուլիսի 28 - սեպտեմբերի 29 1918), Առաջին համաշխարհային պատերազմի թատերաբեմերից մեկը, որի գործողությունները տեղի են ունեցել Բալկանյան թերակղզում։ Հակամարտության հակառակորդ կողմերն էին Կենտրոնական ուժերը, այդ թվում Ավստրո-Հունգարիան, Բուլղարիայի թագավորությունը, Գերմանական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը[Ն 1] մի կողմից և Անտանտը, այդ թվում Ֆրանսիան[Ն 2], Մոնտենեգրոն, Ռուսաստանը[Ն 3], Սերբիան, Մեծ Բրիտանիան[Ն 4], Իտալիան[Ն 5][1][2], Ռումինան և Հունաստանը մյուս կողմից։ Ռազմական գործողությունները սկսվեցին 1914 թվականի օգոստոսի 3-ին, երբ Ավստրո-Հունգարիան հարձակվեց Սերբիայի վրա։
Բալկանյան արշավանք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||||
Բալկանյան թերակղզի | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Կենտրոնական ուժեր Ավստրո-Հունգարիա |
Անտանտ
|
Ավստրիան պատերազմական գործողությունները սերբերի հետ սկսեց Ցերի և Կոլուբարայի ճակատամարտերով օգոստոսի 12-ին։ Հաջորդ երկու շաբաթների ընթացքում ավստրիական գրոհները հետ էին մղվում պատճառելով մեծ կորուստներ, ինչը ի չիք դարձրեց ավստրացիների կայծակնային հաղթանակի հույսերը։ Արդյունքում Ավստրո-Հունգարիան ստիպված էր կենտրոնացնել մեծ քանակությամբ զորք Սերբիայի դեմ, թույլ պաշտպանված թողնելով ռուսական ճակատը[3]։ Սերբիան կարողացավ հետ մղել ավստրիացիների առաջին գրոհները 1914 թվականին, ինչը եղավ նրանց առաջին հաղթանակը վերջին հարյուրամյակում[4]։
Բալկաններում մարտական ակտիվ գործողությունները հիմնականում տեղի են ունեցել մի քանի կամպանիաների ընթացքում.
- Սերբական կամպանիա (1914 հուլիս - 1915 նոյեմբեր)
- Սալոնիկի կամպանիա (1915 նոյեմբեր - 1918 սեպտեմբեր)
- Ռումինական կամպանիա (1916 օգոստոս - 1917 դեկտեմբեր)։
Բալկանյան ճակատն ընդգրել է Բալկանյան թերակղզու ընդարձակ տարածքները։ Ռազմական գրծողություններն ընթացել են Սերբիայի, Չերնոգորիայի, Հունաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի տարածքներում։
Բալկանների ռազմական գործողությունները սկսվել են սերբական և չերնոգորական բանակների դեմ ավստրո-հունգարական բանակի ռազմական գործողություններով։ 1914 թվականի կամպանիան անհաջող եղավ ավստրիական բանակի համար, քանի որ վերջինս չկարողացավ կոտրել սերբական բանակի դիմադրությունը և իրենց առջև դրված խնդիրը կատարել։ 1914 թվականի ավարտին Բալկաններում դիրքային ճակատ ձևավորվեց։ 1915 թվականի աշնանը ավստրո-գերմանական հրամանատարությունը Բալկանյան ճակատում ստեղծեց հարվածային ուժ և հարձակվեց թուլացած սերբական բանակի վրա։ Ավստրիայի և Գերմանիայի կողմից պատերազմի մեջ ներգրավվեց Բուլղարիան, որը Սերբիայի վրա հարձակվեց արևելքից։ Այդ ժամանակ Սալոնիկում (Հունաստան) Անտանտը անգլո-ֆրանսիական բանակից կազմված դեսանտ իջեցվեց, սերբական զորքերը նահանջեցին Ալբանիա, որից հետո էվակուացվեցին Կորֆու կղզի։
Ապա սերբական զորքերը միացան դաշնակցային ուժերին Սալոնիկում։ Սերբիան եւ Չերնոգորան ամբողջությամբ օկուպացվեին։ Չերնոգորիան հանվեց պատերազմից։ Բալկաններում ձեւավորեց նոր ճակատ` Սալոնիկինը։ 1916 թվականի օգոստոսին Անտանտի կողմից պատերազմի մեջ մտավ Ռումինիան, սակայն Ռումինիայի բանակը պարտություն կրեց ավստրո-գերմանական-բուլղարական զորքերից, եւ երկրի գրեթե ամբողջ տարածքը օկուպացվեց։ Մինչեւ 1918 թվականի սեպտեմբեր Սալոնիկի ճակատում ակտիվ գործողություններ չեն եղել։ 1918 թվականի սեպտեմբերին Անտանտի զորքերը` անգլիական, սերբական, ֆրանսիական եւ հունական (Հունաստանը դաշնակցային կողմում պատերազմի մեջ մտավ 1917 թվականին), լայնածավալ հարձակմամբ որոշիչ պարտության մատնեցին բուլղարական զորքերին։ Սեպտեմբերի 29-ին Բուլղարիան ստորագրեց զինադադար Անտանտի տերությունների հետ, և Առաջին աշխարհամարտն ավարտվեց Բալկանյան թատերաբեմում։