Առաջին Բալկանյան պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Առաջին Բալկանյան պատերազմ (բուլղար․՝ Балканска война, հուն․՝ Α΄ Βαλκανικός πόλεμος, սերբ.՝ Први балкански рат Պրվի Բալկանսկի ռատ, թուրքերեն՝ Birinci Balkan Savaşı) տեղի է ունեցել 1912 թվականի հոկտեմբերից մինչև 1913 թվականի մայիսը։ Հակամարտող կողմերն են եղել Բալկանյան լիգան (Բուլղարիա, Սերբիա, Հունաստան և Մոնտենեգրո) և Օսմանյան կայսրությունը։ Բալկանյան երկրների զորքերի միահամուռ ռազմավարության շնորհիվ Բալկանյան միությունը կարողացավ պարտության մատնել օսմանյան բանակին։
Առաջին Բալկանյան պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բալկանյան պատերազմներ | |||||||||
Ժամացույցի ուղղությամբ դեպի աջ. Սերբիական զորքերը մուտք են գործում Միտրովիցա քաղաք. Օսմանյան զորքերը Կումանովոյի ճակատամարտում, Հունաստանի թագավորը և Բուլղարիայի ցարը Սալոնիկիում, Բուլղարական ծանր հրետանի։ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Օսմանյան կայսրություն | Բալկանյան լիգա. Բուլղարիա Սերբիա Հունաստան Չեռնոգորիա | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Մեհմեդ V Նազիմ Փաշա, Զեքի փաշա, Էսադ Փաշա Քյոլեմեն Աբդուլահ Փաշա, Ալի Ռիզա Փաշա, Հասան Թահշին Փաշա Էնվեր Փաշա |
Ֆերդինանդ I Միհաիլ Սավով Իվան Ֆիչև, Վասիլ Կուտինչև, Նիկոլա Իվանով, Ռադկո Դիմիտրիև, Ստիլիյան Կովաչև Գեորգի Թոդորով Պետրոս I Ռադոմիր Պուտնիկ, Պետար Բոժովիչ, Ստյոպա Ստեփանովիչ, Բոժիդար Յանկովիչ Գեորգ I Թագաժառանգ արքայազն Կոնստանտին, Պանագիոտիս Դանգլիս, Պավլոս Կոնտորիոտիս Նիկոլաս I արքա Արքայազն Դանիլո Պետրովիչ, Միտար Մարտինովիչ, Յանկո Վուկոտիչ | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
336,742 զինվոր[1] | Բուլղարիա 350,000+, Սերբիա 230,000, Հունաստան 125,000, Մոնտենեգրո 44,500[2] Ընդամենը` 749,500+ | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
[3] Օսմանյան կայսրություն 50,000 սպանված 100,000 անհետ կորած 115,000 վիրավոր 75,000 մահացել են համաճարակից Ընդամենը` 340,000 մահացած, անհետ կորած կամ վիրավոր |
Բուլղարիա[4] 8,840 սպանված 4,926 անհետ կորած 36,877 վիրավոր 10,995 մահացած համաճարակից
|
Պատերազմի արդյունքում դաշնակիցները նվաճեցին Օսմանյան կայսրության գրեթե ամբուղջ եվրոպական մասը։ Պատերազմից հետո նաև անկախացավ Ալբանիան։ Չնայած հաջողությանը Բուլղարիան դժգոհ մնաց Մակեդոնիայի բաժանումից, ինչը հանգեցրեց Երկրորդ Բալկանյան պատերազմին։