Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
ինքնավար հանրապետություն Վրացական ԽՍՀ կազմում / From Wikipedia, the free encyclopedia
Աջարական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (վրաց.՝ აჭარის ავტონომიური საბჭოთა სოციალისტური რესპუბლიკა՝ Աջարիս Ավտոնոմիուրի Սաբճոթա Սոցիալիստուրի Ռեսպուբլիկա), ինքնավար հանրապետություն Վրացական ԽՍՀ կազմում։ Կազմավորվել է 1921 թվականի հուլիսի 16-ին, լուծարվել 1990 թվականին՝ վերածվելով Աջարական Ինքնավար Հանրապետության։
| |||||
Երկիր | ԽՍՀՄ | ||||
Կարգավիճակ | Ինքնավար հանրապետություն | ||||
Մտնում է | Վրացական ԽՍՀ | ||||
Ներառում է | Քեդայի, Քոբուլեթի, Խելվաչաուրի, Խուլոյի և Շուխայի մունիցիպալիտետներ | ||||
Վարչկենտրոն | Բաթում | ||||
Խոշորագույն քաղաք | Բաթում | ||||
Հիմնական լեզու | վրացերեն, ռուսերեն | ||||
Բնակչություն (1989) | 392 707 (7,2 %) | ||||
Խտություն | 131 | ||||
Ազգային կազմ | վրացիներ, ռուսներ, հայեր | ||||
Տարածք | 3 000 (4,3 %) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Ցածրագույն կետ | 2812 մ 0 մ | ||||
Հիմնադրված է | 1921-1990 թ. | ||||
Պատմական շրջան(ներ) | Իմերեթ | ||||
Ժամային գոտի | + 4 | ||||
Հապավում | Աջարական ԻԽՍՀ | ||||
Ի սկզբանե Աջարական ԻԽՍՀ-ն կազմավորվել էր որպես մուսուլման վրացիների ինքնավար հանրապետություն, և կոչվում էր Աջարիստանի ԻԽՍՀ։ Վերանվանվել է 1936 թվականին։ Մինչ կազմավորվելը մտնում էր Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության (1918-1921), ավելի վաղ՝ Ռուսական կայսրության Բաթումի մարզի մեջ։
Բնակչությունը կազմել է 392 707 մարդ (1989 թվականի համամիութենական մարդահամար), մեծամասնությունը՝ իսլամադավան վրացիներ[1]։ Բնակչության 46,3 %-ը կամ 181 768 մարդ, բնակվել է քաղաքներում, գերազանցապես՝ մայրաքաղաք Բաթումում։
Տարածքը կազմել է 3 000 կմ2 կամ Վրացական ԽՍՀ տարածքի 4,3 %-ը։ Կազմված էր 5 շրջաններից կամ մունիցիպալիտետներից՝ Քեդայի, Քոբուլեթի, Խելվաչաուրի, Խուլոյի և Շուխայի։ Ուներ 2 քաղաք և 6 քտա։