Անջելո Պոլիցիանո
From Wikipedia, the free encyclopedia
Անջելո Պոլիցիանո (Իտալերեն: [politˈtsjaːno];Latin: Politianus), (հուլիսի 14, 1454[1][2], Մոնտեպուլչանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա[3][4] - սեպտեմբերի 29, 1494[5][2], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4]), իտալացի հումանիստ-բանաստեղծ, բանասեր։
Անջելո Պոլիցիանո իտալ.՝ Angelo Poliziano | |
---|---|
Ծննդյան անուն | իտալ.՝ Angelo Ambrogini |
Ծնվել է | հուլիսի 14, 1454[1][2] |
Ծննդավայր | Մոնտեպուլչանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա[3][4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1494[5][2] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[3][4] |
Գերեզման | Ֆլորենցիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, համալսարանի դասախոս, բանասեր, գրող և մարդասեր |
Լեզու | իտալերեն և լատիներեն |
Քաղաքացիություն | Սիենայի Հանրապետություն, Ֆլորենցիայի Հանրապետություն, Իտալիա[4] և Գերմանիա[4] |
Կրթություն | Ֆլորենցիայի համալսարան[6] |
Angelo Poliziano Վիքիպահեստում |
Ծնողներն էին Բենեդետո Ամբրոջինին և Անտոնիա Սալիմբենին[7]։ Նա իր ուժերը փորձել է բանաստեղծության, փիլիսոփայության, բանասիրության բնագավառներում՝ քաջագիտակ լինելով ինչպես իտալերենին, այնպես էլ լատիներենին ու հին հունարենին։ Եղել է Ֆլորենցիայի համալսարանի դասախոս, սերտ հարաբերություններ պահպանել Մեդիչի իշխանների հետ՝ պալատում ծառայելով որպես խորհրդական։ Իր համբավի հիմքը դրել է ՝ Հոմերոսի,,Իլիականից,, հատվածներ թարգմանելով լատիներեն։ Թեև ստեղծագործել է նաև լատիներեն, սակայն Լորենցո Մեդիչիի հետ մեկտեղ մեծ ջանքեր է գործադրել իտալերենի՝ որպես գրի ու գրականության լեզվի հաղթարշավը, լայն գործածությունն ապահովելու համար։
Ոտանավորներ մրցախաղի մասին» (1478, հրատարակվել է՝ 1518 թ.) անավարտ պոեմում մարմնավորել է Վերածնության դարաշրջանի մարդու կատարելատիպը։ Գրել է մի քանի եղերերգ (լատիներեն) և տոսկանյան ժողովրդական պոեզիայի ժանրերը հասցրել Վերածննդի սիրային քնարերգության լավագույն նմուշների մակարդակին։ Հեղինակել է «Նոթեր Պացցիի դավադրության մասին» (1478) պատմական երկը։ Անջելո Պոլիցիանոյի «Ասք Օրփեոսի մասին» (բեմադրվել է՝ 1480 թ.) չափածո պիեսը Վերածնության դարաշրջանի աշխարհիկ դրամայի առաջին նմուշն է ազգային լեզվով։ Իր ստեղծագործություններով նա նպաստել է վերածննդյան կամ հումանիստական լատիներենը միջնադարյան նորմավորված լատիներենից սահմանազտելու գործին։
Հուստինիանոսի օրենքների մասին Պոլիցիանոյի գրած աշխատությունը խթան է հանդիսացել հռոմեական իրավունքի նկատմամբ հետաքրքրություն արթնացնելու և բորբոքելու համար[8]։ Իսկ նրա բանաստեղծությունները, ուսումնասիրողներից շատերի կարծիքով, որոշակի ազդեցություն են գործել Վերածննդի նշանավոր գեղանկարիչներից մեկի՝ Սանդր Բոտիչելլիի վրա, և դա նկատվում է նրա մի շարք բնանկարներում, այդ թվում՝ հանրահայտ «Գարուն»-ում։