Անշլյուս
From Wikipedia, the free encyclopedia
Անշլյուս (գերմ.՝ Annexation, Anschluß[1]), Ավստրիայի անեքսիան Նացիստական Գերմանիային 1938 թվականի մարտի 12-ին[2]։
Մինչև Անշլյուսը կար Ավստրիայի և Գերմանիայի միավորման աջակիցների մեծ բանակ երկու երկրներում[3]։ Միավորման ներքո Ավստրիան դարձավ նացիստական ռայխի մաս[4]։ Ավելի վաղ Նացիստական Գերմանիան հովանավորեց Ավստրիայի նացիոնալ սոցիալիստական կուսակցությանը (Ավստրիայի նացիստական կուսակցություն) զավթել իշխանությունը Հայրենիքի ճակատից։
Անշլուսի գաղափարը (միացյալ Ավստրիա և Գերմանիա, որը կձևավորի «Մեծ Գերմանիա») սկիզբ առավ Գերմանիայի միավորումից հետո, երբ Ավստրիան դուրս մնաց Պրուսիայի հովանու ներքո ձևավորված Գերմանական կայսրության հիմնադրումից 1871 թվականին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո անկում ապրեց Ավստրո-Հունգարիան 1918 թվականին և նոր ձևավորված Գերմանական Ավստրիան փորձեց միություն ձևավորել Գերմանիայի հետ, սակայն Սեն Ժերմենի հաշտության պայմանագրով (10 սեպտեմբեր 1919) և Վերսալյան պայմանագրով (28 հունիս 1919) արգելվեց ստեղծել միություն և օգտագործել Գերմանական Ավստրիա անվանումը (Deutschösterreich), բացի այդ Ավստրիայից որոշ տարածքները կցվեցին այլ երկրների, ինչպիսիք էր Սուդետենլանդը։
Մինչև Անշլյուսը, Գերմանիայում և Ավստրիայում կար մեծ աջակցություն երկու երկրների միավորմանը[3]։ Հաբսբուրգյան միապետության փլուզումից անմիջապես հետո Ավստրիան մնաց առանց իր տարածքի մեծ մասի, որին տնօրինում էր դարեր շարունակ, ուներ մեծ տնտեսական ճգնաժամ և Գերմանիայի հետ միավորումը գայթակղիչ էր ձախամետ և կենտրոնամետ շատ քաղաքական գործիչների համար։
1933 թվականից հետո, երբ Ավստրիայում ծնված Ադոլֆ Հիտլերը եկավ իշխանության Գերմանիայում, միավորումը կարող էր ասոցացվել նացիստների հետ, որոնց համար Ավստիրան Գերմանիայի անբաժանելի մասն էր ըստ նացիստական «Heim ins Reich» գաղափարախոսության, ըստ որի, բոլոր էթնիկ գերմանացիները Գերմանիայից դուրս պետք է միանան մեկ ընդհանուր Մեծ Գերմանիայի շուրջ[4]։ Նացիստական Գերմանիան ուներ գործակալների մեծ խումբ Ավստրիայի կառավարությունում, որը վերահսկում էր ավստրոֆաշիստական Հայրենական ճակատը։ 1934 թվականի հեղաշրջման փորձի ժամանակ սպանվեց Էնգելբերտ Դոլֆուսը ավստրիացի նացիստների կողմից։ Պարտությունից հետո Ավստրիայի շատ նացիստների հեռացան Գերմանիա, որտեղ շարունակեցին երկու երկրների միավորման համար ջանքերը։
1938 թվականի սկզբին միավորման համար պայքարող ուժերի աճող ճնշման ներքո Ավստրիայի կանցլեր Կուրտ Շուշնիգը հայտարարեց, որ կանցկացվի հանրաքվե Գերմանիայի հետ միավորման համար, սակայն Ավստրիան պետք է պահպանի իր ինքնիշանությունը։ Օգտվելով սրանից և որպես պատճառ բերելով գերմանացիների և ավստրացիների ցանկությունները՝ Հիտլերը իրականացրեց ներխուժում և դրդեց Շուշինգին հրաժարական տալ։ Նախատեսված հանրաքվեից մեկ օր առաջ՝ մարտի 12-ին գերմանական Վերմախտը անցավ սամհանը դեպի Ավստրիա՝ դիմադրության չհանդիպելով Ավստրիայի զինված ուժերի կողմից և ընդունվեց բարձր երախտավորությամբ։ Հանրաքվեի արդյունով (99.71%), որը տեղի ունեցավ ապրիլի 10ին, Ավստրան պաշտոնապես բռնակցվեց Ռայխին։