Անաքսիմանդրոս
From Wikipedia, the free encyclopedia
Անաքսիմանդրոս (հին հունարեն՝ Άναξίμανδρος, մոտ մ. թ. ա. 610[1][2], Միլեթ[3][2] - մոտ մ. թ. ա. 546[3][4], Միլեթ, Հին Հունաստան), հին հույն փիլիսոփա, աստղագետ, աշխարհագետ։
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 610[1][2] Միլեթ[3][2] |
---|---|
Մահացել է | մոտ մ. թ. ա. 546[3][4] Միլեթ, Հին Հունաստան |
Քաղաքացիություն | Միլեթ |
Ուղղություն | նախասոկրատյան փիլիսոփայություն և Միլեթյան դպրոց |
Մասնագիտություն | փիլիսոփա, աստղագետ, մաթեմատիկոս, աշխարհագրագետ, ֆիզիկոս և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[2] |
Ազդվել է | Թալես Միլեթացի[4] |
Հայր | Praxiades? |
Ուսուցիչ | Թալես Միլեթացի[5][2] |
Աշակերտներ | Պյութագորաս և Անաքսիմենես[6] |
Ներշնչվել է
| |
Anaximander Վիքիպահեստում |
Ծնվել է Միլեթ քաղաքում։ Նա շարունակում է Թալեսի գիտական հետազոտությունները և առաջին անգամ իր եզրակացությունները շարադրում արձակ ձևով իր մի գրվածքի մեջ, որ անվանել է «Բնության մասին»։ Այս գիրքը մեզ չի հասել։
Անաքսիմանդրոսն առաջինն է, որը նկարել է երկրի քարտեզը։ Քարտեզը նկարվել է առաջին անգամ Եգիպտոսում, բայց այնտեղ նկարել են առանձին մարզեր և այն էլ եգիպտական աշխարհագրական պատկերացումները Նեղոսի հովտի սահմաններից հեռու չի թափանցել, բայց Անաքսիմանդրոսը տվել է ամբողջ երկրագնդի քարտեզը և դրանով հիմք դրել աշխարհագրական գիտությանը։ Նա հայտնագործել է նաև առաջին արեգակնային ժամացույցը (գնոմոն)[7]։