Ահաբեկչության ժամանակաշրջան (Ֆրանսիական հեղափոխություն)
From Wikipedia, the free encyclopedia
Ահաբեկչության ժամանակաշրջան (ֆր. la Terreur), մասայական մահապատիժների ժամանակաշրջան Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում (1793 թվականի սեպտեմբերի 5-ից 1794 թվականի հուլիսի 27-ը)։ Ահաբեկչությունը բռնությունների շրջան էր իրար դեմ պայքարող քաղաքական խմբավորումների (ժիրոնդիստներ[1] և յակոբիններ) վեճերի ընթացքում, որի ժամանակ յակոբիններն անցկացնում էին «հեղափոխության թշնամիների» մասայական մահապատիժներ։ Սպանվածների թիվը նշվում է 16000-ից մինչև 40000, շատ դեպքերում փաստաթղթեր չեն պահպանվել կամ չեն եղել ճշգրիտ տեղեկություններ։ Գիլյոտինի սրի տակ, որը դարձավ այս ժամանակաշրջանի խորհրդանիշ ՝ որպես «ազգային ածելի», սպանվեցին Լյուդովիկոս XVI-ը (1793 թվականի հունվար), Մարի Անտուանետը, դուքս Օրլեանը (քաղաքացի Ֆիլիպ Էգալիտե), ժիրոնդիստների առաջնորդները (Ժակ Պիեր Բրիսո, Պիեր Վերնիո, մադամ Ռոլան), դանտոնիստները (Ժորժ Ժակ Դանտոն, Կամիլ Դեմուլեն, Էրո դե Սեշել, Ֆաբր դ'Էգլատիան և այլք), էբերիստները (Ժակ Ռենե Էբեր, Պիեր Գասպար Շոմեթ) և ֆելյանները (Անտուան Բարնավ, Ժան Սիլվեն Բայի), քիմիկոս Անտուան Լավուազիեն, պոետ Անդրե Շենիեն և այլք։