Ալեքսանդր Եգորով
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Իլյիչ Եգորով (հոկտեմբերի 13 (25), 1883[1], Բուզուլուկ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 23, 1939(1939-02-23)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության մարշալ (1935)։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Ալեքսանդր Եգորով ռուս.՝ Александр Ильич Егоров | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13 (25), 1883[1] |
Ծննդավայր | Բուզուլուկ, Սամարայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 23, 1939(1939-02-23)[2] (55 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Կազանի ռազմական ուսումնարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սպա և ռազմական հրամանատար |
Ամուսին | Տալինա Եգորովնա[3] |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Alexander Yegorov Վիքիպահեստում |
Ավարտել է Կազանի հետևակային յունկերական ուսումնարանը (1905)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականից հարել է ձախ էսեռներին, որոնց հետ կապերը խզել է 1918 թվականի ամռանը։ Կարմիր բանակում ծառայել է 1918 թվականից։ Եղել է Ցարիցինը պաշտպանող 10-րդ, ապա՝ 14-րդ բանակի, Հարավային և Հարավ-Արևմտյան ռազմաճակատների զորքերի հրամանատար (1919-1920)։ Գլխավորել է Կիևի, Պետրոգրադի ռազմական օկրուգները, Կովկասյան կարմրադրոշ բանակը (1922-1924), իսկ 1924 թվականից՝ Ուկրաինայի և Ղրիմի զորքերը։ Եգորովը 1925-1926 թվականներին ռազմական կցորդ էր Չինաստանում։ 1927 թվականից եղել է Բելառուսիայի ռազմական օկրուգի հրամանատարը, 1931 թվականից ԲԳԿԲ-ի շտաբի պետը, 1935 թվականից՝ Գլխավոր շտաբի պետը, 1937-1938 թվականներին՝ ԽՍՀՄ Պաշտպանության ժողկոմի առաջին տեղակալը։ 1934 թվականից՝ ՀամԿ(բ) կ Կենտկոմի անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Վրացական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Կարմիր դրոշի շքանշաններով։