Ալեքսանդր Անկվաբ
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Անկվաբ (աբխ.՝ Алеқсандр Золотинска-иԥа Анқәаб, դեկտեմբերի 26, 1952(1952-12-26), Սուխում, ԽՍՀՄ), Աբխազիայի պետական և քաղաքական գործիչ, Աբխազիայի մասամբ ճանաչված Հանրապետության երրորդ նախագահ, 2011 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2014 թվականի հունիսի 1-ը։ Բացի Աբխազիայից, ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։
Ալեքսանդր Անկվաբ | |
Կուսակցություն՝ | Aitaira? և ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Ռոստովի պետական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 26, 1952(1952-12-26) (71 տարեկան) |
Ծննդավայր | Սուխում, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան, Աբխազիայի Հանրապետություն և Վրաստան |
Ինքնագիր | |
Խորհրդային տարիներին ծառայել է միլիցիայում, աշխատել է կոմերիտական պաշտոններում։ Վրաց-աբխազական հակասությունների աճով 1980-ականների վերջին ազատվել է Վրաստանի ԽՍՀ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և մեկնել Աբխազիա։ Վրաց-աբխազական պատերազմի ժամանակ զբաղեցրել Է Աբխազիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնը։ 1994-2003 թվականներին ապրել է Ռուսաստանում, զբաղվել է բիզնեսով, անձնական միջոցներով աջակցել է աբխազական մշակույթի զարգացմանն ու պահպանմանը։
Աբխազիա վերադառնալուց հետո ստեղծել է «Վերածնունդ» շարժումը (աբխ.՝ Айтайра) և սատարել է նախագահական ընտրություններում Սերգեյ Բաղապշին։ Վերջինիս հաղթանակից հետո ստացել է վարչապետի պաշտոնը, իսկ հաջորդ ընտրություններում նրա հետ առաջադրվել է փոխնախագահի պաշտոնում և հաղթանակ տարել։ 2011 թվականի մայիսին երկրի նախագահ Սերգեյ Բաղապշի ծանր հիվանդության պատճառով ստանձնել է նրա պարտականությունները։ Արտահերթ ընտրություններում, որն անցկացվել է գործող նախագահի մահից հետո, հաղթանակ է տարել և դարձել Աբխազիայի նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարական է տվել մինչև լիազորությունների ժամկետի ավարտը՝ կապված հանրապետությունում տեղի ունեցող հուզումների հետ, որոնց ընթացքում ընդդիմությունը ճնշում է գործադրել Անկվաբի վրա։
2017 թվականի մարտի 12-ին ընտրվել է Ժողովրդական ժողովի՝ Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր։
Անկվաբի քաղաքական գործունեության ընթացքում 2005-2012 թվականներին նրա դեմ Աբխազիայում վեց մահափորձ է կատարվել։ Կասկածյալների ձերբակալությունից հետո պարզվել է, որ բացի հայտնիներից, գոյություն են ունեցել երեք մահափորձի ծրագրեր, որոնք չեն իրականացվել կազմակերպիչների կողմից։