Ալդուս Մանուցիուս
From Wikipedia, the free encyclopedia
Ալդուս Պիուս Մանուտիուս (իտալ.՝ Aldo Pio Manuzio, ոչ վաղ քան 1449 և ոչ ուշ քան 1452 կամ 1450, Բասիանո, Պապական մարզ[1] - փետրվարի 6, 1515[1][2][3][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1])[5], իտալացի հումանիստ, գիտնական, մանկավարժ և Aldine Press տպագրատան հիմնադիր։ Մանուցիուսը իր կյանքի վերջին տարիները նվիրեց հազվագյուտ տեքստերի հրատարակմանը և տարածմանը։ Հունարեն ձեռագրերի նկատմամբ հետաքրքրությունը և պահպանումը նրան նշանավորում են որպես իր դարաշրջանի նորարար հրատարակիչ։ Նրա էնչիրիդիաները (enchiridia)՝ փոքր շարժական գրքերը, հեղափոխեցին ընթերցանության գործընթացը և հանդիսանում են թղթե կազմով գրքերի նախատիպը։
Ալդուս Մանուցիուս | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1449 և ոչ ուշ քան 1452 կամ 1450 |
Ծննդավայր | Բասիանո, Պապական մարզ[1] |
Մահացել է | փետրվարի 6, 1515[1][2][3][…] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն[1] և Պապական մարզ[1] |
Կրթություն | Ֆերարայի համալսարան[1] և Հռոմի Սապիենզա համալսարան[1] |
Ազդվել է | Ջովաննի Պիկո Դելլա Միրանդոլա[1] և Andrea Torresano?[1] |
Մասնագիտություն | տպագրիչ, հրատարակիչ, tutor, տպագրիչ, տպագրիչ և խմբագիր |
Աշխատավայր | Caterina Pico?[1] և Alberto III Pio? |
Ամուսին | Maria Torresano?[4] |
Անդամություն | Accademia Aldina?[1] |
Երեխաներ | Paulus Manutius?[1], Marco Manuzio?[1], Antonio Manuzio?[1] և Alda Manuzio?[1] |
Ստորագրություն | |
Aldus Manutius Վիքիպահեստում |
Մանուցիուսը ձգտում էր հունարեն գրականությունը ներկայացնել իր ընթերցողներն՝ համոզված լինելով, որ Արիստոտելի կամ Արիստոփանեսի ստեղծագործություններն իրենց սկզբնական հունարեն ձևով մաքուր են և թարգմանության կողմից չարատավորված։ Մինչ Մանուցիուսը հրատարակիչները հազվադեպ էին հատորներ տպագրում հունարեն լեզվով՝ հիմնականում պայմանավորված հունարեն ստանդարտացված տառատեսակներ հայթայթելու բարդությամբ։ Մանուցիուսը հազվագյուտ ձեռագրեր է հրատարակել իրենց բնօրինակ հունարեն և լատիներեն ձևերով։ Նա հանձնարարել է ստեղծել հունարեն և լատիներեն տառատեսակներ, որոնք հատուկ էին 15-րդ դարում կիրառվող հումանիստական տառատեսակներին։ Դրանք դարձան հետագայում որպես իտալիկ հայտնի տառատեսակների նախատիպը։ Քանի որ Aldine Press տպագրատունը մեծ ժողովրդականություն էր վայելում, Մանուցիուսի նորամուծությունները արագորեն կրկնօրինակվեցին ամբողջ Իտալիայում՝ չնայած գրագողությունը կանխելու բոլոր ջանքերին։
Aldine Press-ը ձեռք էր բերում աճող համբավը որպես բծախնդիր, ճշգրիտ հրապարակող, ինչը ստիպեց ժամանակի հոլանդացի փիլիսոփա Էրազմ Ռոտերդամցին դիմել է Մանուցիուսին՝ խնդրելով հրատարակել Եվրիպիդեսի «Իփիգենիան Ավլիսում» ստեղծագործության իր թարգմանությունը։
Մանուտիուսը պատանեկության տարիներին սովորել է Հռոմում՝ դառնալով հումանիստ գիտնական։ Նա մտերիմ էր Ջովանի Պիկոյի հետ և դաստիարակում էր Պիկոյի զարմիկներին՝ Կարպիի իշխաններ Ալբերտո և Լեոնելլո Պիոներին։ Մանկավարժ եղած ժամանակ՝ Մանուտիուսը երկու աշխատանք է հրատարակել իր աշակերտների և նրանց մոր պատվին։ Քառասուն տարեկանին մոտ Մանուցիուսը հաստատվեց Վենետիկում՝ դառնալով գրքերի հրատարակիչ։ Նա հանդիպեց Անդրեա Տորեսանոյին, ում հետ միասին հիմնեց Aldine Press-ը։
Մանուտիուսը հայտնի է նաև որպես Ալդուս Մանուցիուս Ավագ՝ նրան տարբերելու իր թոռ Ալդուս Մանուտիուս կրտսերից։