Աժդահակ (լեռնագագաթ)
From Wikipedia, the free encyclopedia
Աժդահակ, Գզըլտաղ, Կզըլտաղ, Ղզլըդաղ, լեռնագագաթ Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում. վերջինիս ամենաբարձր գագաթն է՝ 3597 մ, Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աժդահակ
Արագ փաստեր Աժդահակ, Տեսակ ...
Աժդահակ | |
---|---|
Տեսակ | հրաբուխ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Գեղարքունիքի մարզ և Կոտայքի մարզ |
Լեռնաշղթա | Գեղամա լեռնաշղթա[1] |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3598 մետր[1] |
Փակել
Բացարձակ բարձրությունը 3597,3 մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գագաթին կից՝ հյուսիսարևմտյան կողմում կա խառնարան՝ լցված ջրով։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։
Տարվա մեծ մասը ձնածածկ է։ Լանջերը լերկ են։ Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն[3]։