Ազոխ (քարանձավ)
From Wikipedia, the free encyclopedia
Ազոխի քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի անձավ) գտնվում է Արցախի հարավային մասում, Հադրութի շրջանում։ Կրաքարե այս քարանձավը ունի շուրջ 8000 քառ. մետր մակերես, և պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարությամբ խճճված անցքեր։ Այն տարածաշրջանի հնագիտության և հնէաբանության կարևոր հնավայրերից է, որով կուսումնասիրվեն նախնադարի մարդկանց տեղաշարժերը Հայկական լեռնաշխարհով[1]
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազոխ (այլ կիրառումներ)
Ազոխ | |
---|---|
Տեսակ | քարանձավ |
Մայրցամաք | Եվրասիա |
Երկիր | Արցախ |
Վարչատարածք | Մարտունու շրջան |
Երկարություն | 600 մետր |
ԲԾՄ | 1400 մետր |
Մակերես | մոտ 8000 քառակուսի մետր |
Հայտնաբերում | 1960 |
1968 թ. պեղումներով հայտնաբերվել է նեանդերթալյան նախամարդու ծնոտոսկրը, որը 300.000 տարեկան էր և աշխարհի այս մասի նեանդերթալյան մարդու ամենահին մնացորդն է։ Մինչև այդ այդպիսի գտածոներ եղել են 4 երկրամասում՝ Սիդի-Աբդ Էրագման (Մարոկո), Շտայնհայմ (Գերմանիա), Սպանոկոմբե (Անգլիա) և Սադիադելլե Դիոբոլոն (Իտալիա)։ Ազոխում հայտնաբերված գտածոն զբաղեցնում է 5-րդ տեղը, գտնվել են նաև բազմաթիվ գործիքներ։ Նախապատրաստական պեղումները վերսկսվել են 1990-ական թթ.: 2002 թվականից Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը ծավալուն պեղումներ կատարեց Ազոխի քարանձավում։ Գտնվեցին չխաթարված մուտքեր, ինչպես նաև նախնադարյան շրջանի բազմաթիվ գտածոներ, որոնց թվում կան գործիքներ և կենդանիների բրածոներ, որ կրում են այս գործիքների հետքերը[2]։ Գտածոների ուսումնասիրությամբ հնէաբանների խումբը ենթադրում է, որ մարդը Հայաստանի տարածքում ապրել է շուրջ երկու միլիոն տարի առաջ[3]։