Ադրբեջանի խորհրդայնացում
From Wikipedia, the free encyclopedia
Բաքվի գործողություն, նաև կոչվել է Ապրիլյան հեղափոխություն[1] (ադրբ.՝ آ ﭘﺭﻳﻞ ﺍﻧﻘﻼﺑﯽ), կամ Ադրբեջանի օկուպացում[2], Բաքվում ապստամբած ադրբեջանցի բոլշևիկների հետ սերտ համակարգման մեջ իրականացրած 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումների և Վոլգա-Կասպյան ռազմական նավատորմի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության տապալման և երկրում խորհրդային իշխանության հաստատման նպատակով իրականացրած հարձակվողական գործողություն։
Թվական | 1920, ապրիլի 28 – 1920, մայիսի 1 |
---|---|
Մասն է | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
Վայր | Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Արդյունք | Սոցիալիստական կարգերի հաստատումը Ադրբեջանում |
Հակառակորդներ | |
ՌԽԴՍՀ Ադրբեջանի կոմունիստներ | Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Հրամանատարներ | |
Միխայիլ Լևանդովսկի Միխայիլ Եֆրեմով Չինգիզ Իլդրիմ | Սամեդ բեկ-Մահմեդարով |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
1919-1920 թվականների ընթացքումը Ադրբեջանը ապրում էր խոր քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամ։ Գավառներում տղեի էին ունենում զինված հակամարտություններ տարբեր քաղաքական, սոցիալական խմբավորումների միջև[⇨]: Միաժամանակ, ընդհատակում, 1918 թվականին խորհրդային իշխանության տապալման պահից սկսած, ակտիվ գործում էին Ադրբեջանի տարբեր սոցիալիստական կուսակցություններ և կազմակերպություններ[⇨]: Սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար 1920 թվականի փետրվարին դրանք միավորվում և հիմնադրում են Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունը (բոլշևիկներ)՝ ԱԿԿ(բ)-ն [⇨]:
1920 թվականի ապրիլին 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումները, ջարդելով Կամավորական բանակը Հյուսիսային Կովկասում, մոտենում են Ադրբեջանի սահմանին[⇨]: Ադրբեջանի բոլշևիկները այդ պահին պատրաստվում էին զինված ապստամբության[⇨], որը սկսվել է ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը[⇨]: Բաքվում ապստամբությանը զուգահեռաբար, խորհրդային զրահագնացնքների մի խումբ անցնում է Ադրբեջանի սահմանը և հաջողակ արշավ է կատարում թշնամու խոր թիկունքում[⇨]:
Մայրաքաղաքի կարևորագույն օվյեկտները վերահսկողության տակ վերցնելով, բոլշևիկները Ադրբեջանի կառավարությանը և խորհրդարանին իշխանությունը փոխանցելու վերջնագիր են ներկայացնում։ Խորհրդարանը իր արտահերթ նիստի ընթացքում քվեարկում է այդ վերջնագրի ընդունման և բոլշևիկների կողմից ձևավորված Ադրբեջանի ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեին (Ադրհեղկոմ) իշխանության փոխանցման համար։ Երկրի տարածք ներխուժած 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումների աջակցությամբ, նոր իշխանությունը կարճ ժամանակի ընթացքում վերահսկողության տակ է առնում Ադրբեջանի այլ տարածքները[⇨]: Այդ իրադարձությունների գլխավոր արդյունք է դառնում Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության տապալումը, Կոմունիստական կուսակցության առաջնորդությամբ խորհրդային իշխանության հաստատումն ու Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հռչակումը։