Ադամանդե ոստիկանը
From Wikipedia, the free encyclopedia
«Ադամանդե ոստիկանը» (անգլ.՝ Blue Streak) ռեժիսոր Լես Մեյֆիլդի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Մարտին Լոուրենսը, Լյուկ Ուիլսոնը, Փիթեր Գրինը, Դեյվ Շափելը, Նիկոլ Արի Փարկերը, Գրեմ Բեքելը, Ռոբերտ Միրանդան, Օլեկ Կրուպան, Սավերիո Գուերան, Ռիչարդ Ս. Սարաֆյանը։
Ադամանդե ոստիկանը անգլ.՝ Blue Streak | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Գերմանիա |
Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին, մարտաֆիլմ[1][2], կինոկատակերգություն[1][2] և ոստիկան ընկերների մասին ֆիլմ |
Թեմա | Լոս Անջելեսի ոատիկանության վարչություն |
Թվական | 1999 և նոյեմբերի 25, 1999[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լես Մեյֆիլդ[4][5][1][…] |
Պրոդյուսեր | Դենիել Մելնիք, Ալեն Շափիրո և Նիլ Մորից |
Սցենարի հեղինակ | Ստիվեն Քարփենթեր |
Դերակատարներ | Մարտին Լոուրենս[4][5][6][…], Լյուկ Ուիլսոն[4][6][7][…], Փիթեր Գրին[5][6][8][…], Դեյվ Շափել[6][9], Օլեկ Կրուպա[6], Կարմեն Արգենզիանո[6], Օկտավիա Սպենսեր[5][6][8], Թամալա Ջոնս[6], Ուիլյամ Ֆորսայթ[4][6][9], Նիկոլ Արի Փարկեր[6][9], Գրեմ Բեքել, Ռիչարդ Ս. Սարաֆյան, Ջոն Հոուքս և Ջ․ Քեննեթ Քեմփբել |
Օպերատոր | Դևիդ Էգբի |
Երաժշտություն | Էդվարդ Շերմուր |
Մոնտաժ | Մայքլ Թրոնիք |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա և Լոս Անջելես |
Կինոընկերություն | Columbia Pictures |
Տևողություն | 94 րոպե |
Բյուջե | 65 000 000 $ |
Շահույթ | 117 758 500 $ |
Գողը պետք է նստի բանտում այլ ոչ թե աշխատի ոստիկանությունում։ Այս կատակերգական մարտաֆիլմը ստեղծողները համաձայն չեն այդ մտքի հետ։ Սեյֆերի և թաքստոցների միջից գանձեր թալանող էքսպերտ Մայլ Լոգանը բանտից ազատվելու հետո միանգամից ուղևորվում է դեպի ոստիակնություն։ Բանտարկվելուց քիչ առաջ նա անգին ադամանդը թաքցրել էր նոր կառուցվող շենքում, որը վերածվել էր ոստիկանատան։ Եվ որպեսզի Մայլսը կարողանա ներխուժի թշնամու տարածք, նա ստիպված դառնում է օրինապահ, և ի հակառակումն իրեն, ճակատագրի բերումով նա ստիպված է մասնակցելու իրական հետաքննություններում։ Հաշված օրերի ընթացքում նախկին օրինախախտը դառնում է մի ամբողջ ոստիկանական ջոկատի հրամատար։ Չէ, որ գողից բացի ոչ ոք լավ չգիտե քրեական աշխարհի բոլոր նրբությունները։ Սակայն այս ամբողջ ժամանակահատվածում հանացագործ հասարակությունը շատ ուշադիր հետևում էր ադամանդե ոստիկանի կարերիային և ըստ դրա էլ համապատասխան քայլեր են ձեռնարկում։