Ագաթանգեղոս
5-րդ դարի պատմագիր / From Wikipedia, the free encyclopedia
Ագաթանգեղոս (5-րդ դար - 6-րդ դար), հայ գրականության ոսկեդարի պատմիչ, «Պատմություն Հայոց» երկի (հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով[3]) հեղինակ։
Արագ փաստեր Ագաթանգեղոս, Ծնվել է ...
Ագաթանգեղոս | |
---|---|
Ծնվել է | 5-րդ դար |
Մահացել է | 6-րդ դար |
Քաղաքացիություն | Մեծ Հայք |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Գործունեության ոլորտ | պատմություն[1] |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[2] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Agathangelos Վիքիպահեստում |
Փակել
Ագաթանգեղոս անունը հունական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է «բարի հրեշտակ», «բարի լրաբեր», տիրոջ կողմից ուղարկված ավետաբեր (հունարեն՝ αγαϑος՝ բարի, αγγελος – հրեշտակ, լրաբեր)