ԱՄՆ Սահմանադրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը Միացյալ Նահանգների գերագույն օրենքն է[1]։ ԱՄՆ սահմանադրությունը ընդունվել է 1787 թվականի սեպտեմբերի 17-ին Ֆիլադելֆիայում։ ԱՄՆ սահմանադրությունը աշխարհում համարվում է առաջինը՝ ժամանակակից հասկացողության մեջ։ Այն կազմված է յոթ հոդվածներից։ Նրա ընդունման պահից քսանյոթ փոփոխություն է մտցվել, որոնք նրա անբաժան մասն են կազմում[2]։ Համարվում է աշխարհում գործող ամենափոքր սահմանադրությունը[3]։